Մեղրով տորթի անմահական բաղադրատոմս, որ անտարբեր չի թողնի ձեր հյուրերին. այնքան համեղ է, որ ուզում ես ամեն օր պատրաստել

Մեղրով տորթը միշտ եղել ու մնում է ամենապահանջված ու սիրված քաղցրավենիքներից մեկը՝ շնորհիվ իր յուրահատուկ փափկության ու աննկարագրելի համի: Այսօր ներկայացնում ենք Մեղրով տորթի անմահական մի բաղադրատոմս, որ անտարբեր չի թողնի ոչ ոքի: Ահա, թե ինչ է ձեզ դրա համար անհրաժեշտ.

Բաղադրիչներ Խմորի համար՝

  • կարագ — 100գր
  • շաքարավազ — 120գր
  • ձու — 3 հատ
  • մեղր — 250գր
  • սոդա — 1թ/գդ
  • ալյուր — 350գր

Կրեմի համար՝ սերուցք 30-35% յուղայնությամբ — 500մլ, թթվասեր — 750գր, շաքարի փոշի — 120գր, կոնյակ — 1ճ/գդ: Պատրաստման եղանակ. Կաթսայի մեջ լցնում ենք կարագը, շաքարավազը, ձուն, մեղրն ու սոդան և դնում ջրի գոլորշու վրա, որպեսզի հալվի: Ապա տեղափոխում ենք կաթսան միջին կրակի վրա, տաքացնում (անընդհատ խառնելով), եփում 5 րոպե և հանում կրակի վրայից: Ստացված զանգվածին ավելացնում ենք ալյուրն ու խառնում(պետք է ստացվի ջրիկ խմոր): Պատրաստի խմորը փակում ենք կափարիչով և տեղափոխում սառնարան 8-12 ժամ:

Բաժանում ենք խմորը 8 գնդի, թողնում ենք 2-3 գունդը մնացած գնդերը դնում ենք սառնարան, որպեսզի խմորը չհալվի: Մեզ պետք կգա 3 նույն չափսի պերգամենտային թուղթ(2-ի վրա հերթականությամբ կգրտնակենք խմորը ու կթխենք ջեռոցում, իսկ 1-ի վրա կսառեցնենք պատրաստի կորժերը): Պերգամենտային թղթի վրա շաղ ենք տալիս մի փոքր ալյուր, ապա վրան գրտնակում ենք խմորի գունդը, բացում և կտրում 25սմ տրամագծով շրջան:

Պատրաստի շերտերը պերգամենտային թղթով և կտրատված խմորի կտորներով դնում ենք ձևամանի մեջ և թխում ջեռոցում 5 րոպե 180 աստիճանում: Պատրաստի կորժերը դնում ենք պերգամենտային թղթի վրա, որ սառչի իսկ թխված խմորի կտորները մանրացնում ենք բլենդերի միջոցով: Կրեմի համար հարում ենք սերուցքը, շաքարի փոշին ու կոնյակը:

Առանձին ամանի մեջ ձեռքի հարիչով հարում ենք թթվասերն ու ավելացնում սերուցքային զանգվածի վրա: Ստացված կրեմը խառնում ենք, քսում կորժի վրա և ծածկում մյուս կորժով: Կրկնում ենք նույն գործողությունը մինչև կորժերը վերջանան, ապա ամբողջությամբ պատում ենք տորթը կրեմով ու վրան շաղ ենք տալիս մանրացված թխվածքի կտորները: Թողնում ենք, որ կրեմը ներծծվի 7-8 ժամ և մատուցում: Լեհական մեղրով տորթի վրա մանրացված թխվածքի փոխարեն կարելի է լցնել կոկոսի քերուկ սպիտակ տորթ ստանալու համար: