Մեծ է կ րուստը, և դժվար է գտնել սփոփանքի այն խոսքերը, որ այս ծանր պահին կթեթևացնեին Էդգարի հարազատների խոր վիշտը

Ցավով տեղեկացանք, որ հայրենիքի պաշտպանության համար պայքարում իր կյանքից հեռացել է մեր դպրոցի շրջանավարտ Էդգար Աղաբաբյանը։ Մեծ է կորուստը, և դժվար է գտնել սփոփանքի այն խոսքերը, որ այս ծանր պահին կթեթևացնեին Էդգարի հարազատների խոր վիշտն ու կմեղմեին նրա անդառնալի կո րստյան ցավը։

Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի նրա հոգին և մխիթարություն ու սփոփանք շնորհի նրա հարազատներին: Մենք սգում ենք ձեզ հետ միասին և աղոթում Էդգարի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով եւս 5 հոգի արժանացել են «Արցախի հերոսի» բարձրագույն կոչման, որից երեքը զինվորներ են։ Այս մասին հայտնում է Արայիկ Հարութունյանը։ «Դավիթ Լյովայի Գրիգորյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հասցրել է Կարախամբելի- Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ եւ մեկ միավոր հետեւակային մր տ ա կան մեքենա։ Շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում։

Էդգար Էդվարդի Մարկոսյանը այս պտ ե ր ա զ մ ի ժամանակահատվածում Թալիշի ուղղությունում խոցել է 10 տա ն կ՝ ամուր պահելով իր վստահված հատվածը։ Յուրա Հայկարամի Ալավերդյանը Կարախամբելի- Ֆիզուլիի հատվածում 9 տա ն կ  եւ մեկ միավոր ավտոտեխնիկա է խոցել։

Գնդապետ Շաքարյանը արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է։ Նա կազմակերպել է հ կ ա ռ ա կ ո րդի բազմաթիվ տ ա նկային եւ հետեւակային գր հներ՝ պատճառելով բավականին մեծ կրուստներ։ Պարոն Շաքարյան, ձեզ հարգում է ամբողջ ազգը, դուք իրական Արցախի հերոս եք։

Դավիթ Վանիկի Ղազարյանը, ցավոք, հե տմ  հ ո ւ, վարել է մարտը՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով, իրականում հերոսություն է կատարել։ Ցավակցում եմ բոլորին, բայց հպարտ եմ նաեւ, որ ունենք Դավիթ Վանիկի Ղազարյանի նման շատ հայրենակիցներ»,- ասաց Արցախի նախագահը։

 

error: Content is protected !!