Մաքրելու ենք երկիրը ․ Թուք ու մուր ուտելով, ընկնելով բարձրանալով , սխալվելով ու սխալը շտկելով ․ մաքրելու ենք ու նոր էջից սկսենք

Մաքրելու ենք երկիրը ․ Թուք ու մուր ուտելով, ընկնելով բարձրանալով , սխալվելով ու սխալը շտկելով ․ մաքրելու ենք ու նոր էջից սկսենք։Երբ ամենաատելի օլիգարխն ասում ա՝ «ոտերս մաքրելու եմ», արդարադատությունը պետք է իր վրա «ոտքեր մաքրի»

Տեսանյութը՝ ստորև

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Նա արմատներով սերում է Իջևանի տարածաշրջանի Հաղարծին (նախկին անվանումը՝ Ջարխեչ) գյուղից։ Փաշինյանները եղել են Ջարխեչի առաջին բնակիչներից մեկը, ովքեր 1815 թվականին այստեղ գաղթել են Աչաջուր գյուղից։

Նիկոլի հայրը՝ Վովա Փաշինյանը, աշխատել է Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Մայրը՝ Սվետիկ Հովհաննիսյանը, եղել է տնային տնտեսուհի։

Նա ևս ծնվել է Ջարխեչ գյուղում։ 1981 թվականին վեց տարեկան հասակում Նիկոլ Փաշինյանն ընդունվում է Իջևան քաղաքի` Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, որն էլ գերազանցությամբ ավարտում է 1991 թվականին։

Նույն տարում Փաշինյանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին։ Ըստ երրորդ անձանց վկայության՝ Նիկոլ Փաշինյանն իր ուսանողության տարիներին աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ և համալսարանի առօրյային ակտիվ մասնակցելով։

error: Content is protected !!