Մարինացված կարմիր պղպեղի այսքան հաջողված բացադրատոմս առաջին անգամ եմ հանդիպում, հաջորդ տարի էլ եմ այսպես պատրաստելու

Դուք մարինացված կարմիր պղպեղ սիրու՞մ եք։ Մեր ընտանիքում բոլորս շատ ենք սիրում, ու ես ամեն տարի շատ-շատ կարմիր պղպեղ եմ մարինացնում, բայց այսպիսի լավ բաղադրատոմս դեռ չէի հանդիպել։ Երևի, թե չի գտնվի այդպիսի մի անձնավորություն, հատկապես հայերի մեջ, ով չի սիրում մարինացված կարմիր պղպեղ:

Սա հիանալի ու շատ ախորժաբեր նախուտեստ է, որը ճոխ ու գեղեցիկ տեսք կհաղորդի թե՛ ձեր տոնական, ու թե՛ ամենօրյա սեղանին: Սակայն կա հատուկ տեխնիկա, որին պետք է տիրապետել՝ համեղ ու առողջ պատրաստելու համար:

Այսօր այդ տեխնիկան ներկայացնում է հմուտ խոհարարուհի Էլմիրա Թադևոսյանը: Հետևեք նրա խորհուրդներին ու վստահ եղեք, որ արդյունքը կգոհացնի թե՛ ձեզ ու թե՛ ձեր ընտանիքի անդամներին: Այսպես, ձեզ պետք կգա՝

  • կարմիր պղպեղ -4կգ
  • նեխուր -1կապ
  • սխտոր -2-3գլուխ
  • դափնու տերև -4-5հատ
  • սև հատիկավոր պղպեղ -20գր
  • աղ 2-3ճ․գ․
  • շաքարավազ -2ճ․գ․
  • բուսայուղ -250մլ
  • ջուր -250մլ
  • էսենցիա -4կգ-ի համար 4ճ․գ․ 70տոկոսանոց

Պատրաստման գործընթացը դիտեք տեսանյութում.

error: Content is protected !!