Մարիամ Փաշինյանը գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել

ՀՀ վարչապետի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել։ Նշենք, որ օրեր առաջ Մարիամ Փաշինյանի հրապարակած տեսանյութը ֆեյսբուքյան օգտատերերի կողմից քննադ ատության էր արժանացել։ Վերջիններս նշել  էին, որ Մարիամը վարչապետի դստերը հարիր պահվածք չի դրսևորում։

Ներկայացնում ենք ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանի հրապարակումներից մեկը․«Քանի որ կեղծիքն ու սուտը անպատասխան չեմ սիրում թողնել, ուզում եմ տեղեկացնել. Մարտ ամսից ի վեր, ոչ մի միջոցառման/խնջույքի մասնակից չեմ եղել, ընկերներիս հետ չեմ ողջագուրվել, մարդաշատ վայրերում (տներ, խանութներ) չեմ եղել, դիմակ եմ կրել, և անընդհատ ախտահանվել եմ: Նաև վարակակիր եմ եղել, չեմ իմացել այդ մասին, բայց բարեբախտաբար ոչ ոքի չեմ փոխանցել վարակը:

Սա նաև կանոնները խիստ պահելու արդյունք է և ապացույց, որ դիմակների կրումը նվազեցնում է վարակի տարածումը:

Կանոնները պահպանել եմ ոչ թե լրագրողներից պաշտպանվելու համար, այլ արել եմ ընտանիքիս, հարազատներիս ու հայրենակիցներիս համաճարակից պաշտպանելու համար:

Ու խնդրում եմ, դուք էլ հետևեք բոլոր հակահամաճարակային կանոններին, քանի որ միայն անհատական պատասխանատվության դեպքում է հնարավոր հաղթահարել այս ճգնաժամը»:

error: Content is protected !!