Մարդը վախենում է դուրս գալ տնից. Գեւորգ Պետրոսյան

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի մանևրել, միևնույնն է՝ երբեք անկախության տոնին մարդիկ այսքան տխուր ու հուսաբեկ չեն եղել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Նիկո՜լ, ճոռոմ բառեր ասելու փոխարեն, մարդկանց դուրս բեր էս վիճակից։ Ի՞նչ անկախության մասին է խոսքը, երբ մարդը վախենում է դուրս գալ տնից, քանի որ քո ձեռքով քաղաքացին դարձել է տուգանքի մատերիալ։

Գոնե ամոթ ունեցիր, լռիր»,-նշել է նա:2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը և իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղևորվում Երևան։

Կարճ ժամանակահատվածում նախաձեռնությունը վերածվում է Հանրապետական Հայաստանի պատմության մեջ քանակապես անգերազանցելի համարվող համաժողովրդական շարժման՝ ընդգրկելով հասարակության տարբեր խմբերի։ Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տալիս ռուսական РБК հեռուստաալիքին, և ներկայացնում Հայաստանում տեղի ունեցող իրավիճակի, Հայաստանի Հանրապետական կուսակցության առանձին պատգամավորների և Ծառուկյան դաշինք-ի հետ տարվող բանակցությունների մասին, ինչպես նաև նշում է իր առաջիկա կարևոր քայլերի մասին ՀՀ վարչապետ ընտրվելու պարագայում:

Հայաստանի Հանրապետական կուսակցության մենաշնորհային իշխանությունը վերջնականապես արմատախիլ անելու և տապալելու նպատակով շարժումը տարածվում է Հայաստանի բոլոր մարզերում և սփյուռքի հայոց գաղթօջախներում։ Արդյունքում մայիսի 1-ին Փաշինյանը` որպես հեղափոխական շարժման ղեկավար, ժողովրդի կողմից առաջադրվում է ՀՀ վարչապետի թեկնածու, սակայն Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավորների ջանքերով վերջինիս ընտրության գործընթացը տապալվում է։ Օրենսդիր մարմնում Նիկոլ Փաշինյանի երկրորդ ընտրությունը տեղի է ունենում մայիսի 8-ին, որի ժամանակ էլ վերջինս ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։

 

error: Content is protected !!