Մասնակցելու՞ եք Գագիկ Ծառուկյանի կողմից կազմակերպվող հավաքին

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը 2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի 4-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր թիվ 28 ընտրատարածքից: Եղել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Ղեկավարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ 2011 թվականի ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ընդգրկվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կազմում։ 2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի 4-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր թիվ 28 ընտրատարածքից։

2015 թվականի մարտի 5-ին ներկայացրել է հրաժարական կուսակցության և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի պաշտոնից և հեռացել քաղաքականությունից։ Փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով հանվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կազմից։ 2016 թվականին Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն։

2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կազմից: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի 7-րդ գումարման արտահերթ ընտրություններում ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։

Գագիկ Ծառուկյանը 2004 թվականին հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նույն թվականի ապրիլի 30-ին կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում Գագիկ Ծառուկյանն ընտրվել է կուսակցության նախագահ։

error: Content is protected !!