«Մամա չեմ ասում, բայց մամայիս պես հարգում ու սիրում եմ». Սիլվա Հակոբյանը հրապարակել է սկեսուրի լուսանկարը (Photo)

Երկրպագուներից մեկը Սիլվա Հակոբյանին Ինստագրամի Story բաժնում հարց էր ուղղել, թե արդյոք նա սկեսուրին «մամա» է ասում։ Երգչուհին ի պատասխան լուսանկար էր հրապարակել և գրել․ «Ոչ, բայց մամայիս պես հարգում ու սիրում եմ իրեն»։

Ներկայացնում ենք Սիլվա Հակոբյանի հարցազրույցներից մեկը․Վերջերս ադրբեջանցի հաքերները կոտրել էին իմ ինստագրամյան էջը: Շատ էի սրտնեղել ու վրդովվել, բայց օպերատիվ աշխատանքի շնորհիվ կարողացանք այն արագ վերականգնել։ Որպես անհաջողություն, թերեւս, կարող եմ նշել միայն սա։


«Կողակցիս ճիշտ մոտեցումը»

Մինչ ամուսնանալը, անկեղծ ասած, շատ էի վախենում, թե ինչպես եմ համատեղելու ընտանեկան գործերն ու կարիերաս, բայց արի ու տես, որ գլուխ հանեցի։): Այստեղ նաեւ շատ կարեւոր է կողակցիս ճիշտ մոտեցումը, ով շատ է օգնում եւ ըմբռնումով է մոտենում նույնիսկ այն դեպքում, երբ շատ բաներ չեմ հասցնում անել։


Մեջբերում ամուսնուց

Հյուրախաղերից, համերգներից առաջ անպայման փորձում եմ տան բոլոր գործերն անել, ամուսնուս անհրաժեշտ իրերը դասավորել եւ այլն: Դա ինձ համար պարտադիր պայման է։ Իմ պարտականությունների մեջ է մտնում նաեւ ամեն անգամ իրեն զանգելուց հետաքրքրվել՝ արդյոք հաց կերել է։): Եթե բացասական պատասխան եմ լսում, սկսում եմ նյարդայնանալ։ Բողոքներ դեռ չեմ ստացել. ամուսինս գոհ է ե՛ւ իմ պատրաստածից, ե՛ւ տան մաքրությունից, ե՛ւ իր հանդեպ ուշադրությունից. մեջբերում եմ հենց նոր իր ասած խոսքերը:):

Երգչուհին նաև ժպիտով է վերաբերվում կրկնօրինակումներին.«Նախկինում նեղվում էի, նյարդայնանում, բայց տարիների ընթացքում փորձ եմ ձեռք բերել: Անհաշիվ են իմ երգերի կրկնօրինակումները: Չեմ կարող ասել, թե քանի ազգի ներկայացուցիչ է երգել իմ «Գիշեր է» երգը: Նաեւ ուրախ եմ, որ դրանք այդքան տարածում են ստանում: Չեմ պատրաստվում քայլեր ձեռնարկել. այնքան շատ են նման դեպքերը, որ ժամանակս չի բավականացնի բոլորով զբաղվելու համար»:

error: Content is protected !!