Ձմռանը տոլմա պատրաստելը դարձել է ավելի հեշտ․ հանում եք բանկայից և փաթաթում

Առհասարակ, մենք հայերս շատ ենք սիրում տոլմա ուտել։ Այն հաճելի է ուտել թե՛ ձմռանը և թե՛ ամռանը։ Ամռանը հեշտ է այն պատրաստելը, սակայն ձմռան դեպքում դա այդքան էլ այդպես չէ։ Այս բաղադրատոմսի շնորհիվ կարող եք պատրաստել ձեր սիրելի տոլման տարվա ցանկացած եղանակին։ Այսպիսի կաղամբով պատրաստված տոլման ստացվում է աննկարագրելի համեղ։

Ամենակարևորն այստեղ այն է, որ այս ձևով պատրաստելու դեպքում, տոլմայի համն առանձնապես չի տարբերվում թարմ կաղամբով պատրաստված տոլմայից, սակայն գործընթացն ավելի հեշտ է և արագ։ ԴԵ, սկսենք միասին պատրաստել այս անուշահամ տոլման ձմռան համար։ Սկսեցինք․

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 1 կաղամբ ,
  • ծովաբողկ ,
  • մաղադանոս ,
  • մանանեխի
    սերմեր ,
  • 1լ ջուր ,
  • 3ճ․գ․ աղ ,
  • 1ճ․գ․ շաքարավազ

Պատրաստման եղանակը․ Եփել կաղամբը ջրի մեջ՝ նախապես աղ ավելացնելով։ Պատառաքաղով ջրից հանել եփված
կաղամբի տերևները։ Կտրել տերևների կոշտ հատվածները և փաթաթել տերևները։ Բանկաների մեջ դնել ծովաբողկի կտորներ, մանանեխի սերմերը, մաղադանոսը և ձիգ փաթաթված կաղամբի տերևները։ Ջրի մեջ խառնել շաքարավազը, աղը, եռացնել և լցնել բանկաների մեջ։

Փակել բանկաները։ Բանկաների մեջ դնել ծովաբողկի կտորներ, մանանեխի սերմերը, մաղադանոսը և ձիգ փաթաթված կաղամբի տերևները։ Ջրի մեջ խառնել շաքարավազը, աղը, եռացնել և լցնել բանկաների մեջ։ Փակել բանկաները։ Չմոռանաք տոլման պատրաստելուց առաջ լվանալ տերևները։ Փակոցը կարող եք պահել կես տարի։ Դե ինչ, բարի ախորժակ, կիսվեք նաև Ձեզ մտերիմների հետ։

error: Content is protected !!