Ձեր ցավը տանեմ. դուք հաղթող եք. Նիկոլ Փաշինյան

«Ձեր ցավը տանեմ. դուք հաղթող եք»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆեյսբուքի էջում հրապարակելով զինծառայողների լուսանկարներ ռազմադաշտից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.Երեկ ԱԽ նիստի վերջին 30 րոպեն անցավ ավտոմեքենաների շչակների ներքո, որ գալիս էր Հանրապետության Հրապարակից: Նիստից հետո պատուհանից նայեցի ու տեսա, որ ավտոմեքենաների մի մեծ շարասյուն է պտտվում Հանրապետության Հրապարակի գորգի շուրջ, այդ թվում մի քանի ավտոբուսներ:

Մեքենաների պատուհաններից դուրս եկած մարդիկ ինչ-որ բաներ էին վանկարկում, դրոշներ ծածանում: Սկզբից մտածեցի հարսանիք է, բայց արագ հասկացա, որ այս օրերին դժվար թե հարսանիքի այսպիսի դրսեւորում լիներ: Պարզվեց՝ այսպես կամավորներին ճանապարհում են առաջնագիծ:

Հզոր, հզոր, հզո՜ր՝ ոգեղեն ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել:

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․Սա տարածքային խնդիր չէ։ Սա հայապահպանման խնդիր է, սա պայքար է գոյության համար, պայքար է մեր տեսակի պահպանման համար, սա լինել-չլինելու պայքար է: Պայքար է մեր տեսակը, հավատքն ու գենը պահելու համար: Պայքար է հազարամյակներից մեզ ժառանգություն հասած հողը պահելու, այդ հողը շենացնելու ու դրա վրա ապրելու համար:

Սա պայքար է մեր երեխաներին մեր հայրենիքը, հավատքն ու տեսակը փոխանցելու համար։ Ու պայքարելու ենք, պայքարելու ենք ամեն թփի, քարի ու ծառի համար։ Պայքարելու ենք մեր տեսակի պահպանման ու մեր հավատքի համար, արժեքների ու սրբությունների համար։ Պայքարելու ենք մեր նախնիների թողած ժառանգության ու մեր երեխաների համար։ Պայքարելու ենք, ու էլի հաղթելու ենք։

error: Content is protected !!