Հրեական բիզնեսի 22 կանոններ, որոնք յուրաքանչյուրին կօգնեն հաջողության հասնել

Ներկայացնում ենք Միխայիլ Աբրամովիչի «Հրեական բիզնես․ 67 ոսկե կանոններ» գրքից առանձնացված 22 գլխավոր կանոնները, որոնց պետք է հավատարիմ մնա ցանկացած իրական ձեռնարկատեր: Ինչպե՞ս է հրեաներին հաջողվում հսկայական կարողություն կուտակել: Ո՞րն է նրանց հարստանալու գաղտնիքը: Ինչո՞ւ է հենց հրեա ժողովրդին հաջողվում հեշտությամբ բիզնես կառավարել և ավելացնել հարստությունը: Դեռևս հին գրքերում է խոսվել դրամի նկատմամբ հրեաների վերաբերմունքի մասին, հարյուրավոր տարիների ընթացքում այս մշակույթը չի փոխվել, հակառակը՝ մեծ մասշտաբներով ընդլայնվել է:

Թո՛ղ ձեր գործընկերոջ գույքն այնքան թանկ լինի Ձեզ համար, որքան ձեր սեփականը: Անկախ ամեն ինչից՝ հրեա գործարարն ամենաարժանապատիվ բիզնես գործընկերն է: Անտեղի ժամանակ մի՛ վատնեք: Ամեն վայրկյանը պարգև է և այն պետք է արդյունավետ օգտագործել:

Հեռու մնացե՛ք վատ հարևանից: Օրը լավ սկսելու համար բավական է վերելակի մեջ հանդիպել լավ հարևանին կամ շենքի փնթփնթան տատիկին: Ոչինչ մի՛ ասեք, եթե ասելիք չունեք: Աշխատեք մինչև մոմի վերջին լույսը: Եթե Ձեր մոմը (կյանքը, աշխատելու, ստեղծագործելու ցանկությունը) դեռ չի մարել, չպետք է կանգ առնել, պետք է շարունակել և առաջ գնալ:

Նեղ օրվա համար գումար ներդրեք: Այդ ներդրումը ձեր ապագայի համար է, որը կվերադառնա ամենաբարձր կապիտալով: Միշտ ողջունեք մարդկանց: Յուրաքանչյուր ոք արժանի է երախտագիտության: Նրանք գիտեն, թե ինչ է հարստությունը: Հարուստ լինելը 5 միլիարդ դոլար ունենալը չէ, այլ ըստ հրեական հայտնի ասացվածքի. «Հարուստ է նա, ով ուրախ է իր ունեցածով»:

Ժամանակ գողացողը նույնպես գող է, ինչպես և գումար գողացողը: Գուցե ծայրահեղ է ասված, բայց ժամանակի տնօրինումը միլիարդներ տնօրինելուն է հավասար: Աշխատողներին ժամանակին վարձատրեք: Անհրաժեշտություն չկա ասելու այն ամենը, ինչ մտածում եք: Երբեմն պետք է ավելի շատ տալ, քան պահանջվում է:

Գործատուն պետք է տեղյակ լինի, թե ինչպես է ապրում իր աշխատողը: Եթե ինչ-որ մեկն ուզում է սպանել Ձեզ, ինքներդ սպանե՛ք նրան: Կարողացեք ասել «ինձ անհրաժեշտ է» արտահայտությունը՝ հաղթահարելով հպարտությունը: Թող Ձեր խոսքը երդման նման պարտավորեցնի Ձեզ: Երբեք մարդկանց մի՛ վիրավորեք: Պլանավորե՛ք Ձեր կյանքը: Պարգևատրե՛ք ինքներդ Ձեզ՝ լավ աշխատելու համար: Վստահե՛ք գործը նաև ուրիշներին: Գտե՛ք հավասարակշռություն կյանքում: