Հրաշալի լուր․ Մինչև սեպտեմբերի 15-ը դեպի Հայաստան կվերսկսի կանոնավոր չվերթերը. ՀՀ վարչապետը նոր մանրամասներ է ներկայացրել

«Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտեր է հավաքում, թե որ ավիաընկերություններն են պատրաստվում վերականգնել դեպի Հայաստան կանոնավոր չվերթերը:

Ինչքան հասկանում եմ, շատ շուտով՝ արդեն սեպտեմբերի մեջ, գոնե մեկ-երկու տասնյակ ավիաընկերություն կվերսկսի կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան:

Կարանտինային ռեժիմի հետ կապված փոփոխություններ ենք իրականացրել, և արտերկրից ժամանած քաղաքացիները, ովքեր չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, կարող են տեղում հանձնել թեստ և մեկ օրվա ընթացքում նրանց պատասխանները կլինեն: Եթե դրանք բшցшսшկшն լինեն, ապա մարդիկ կկարողանան կшրանտին չանցնել»-ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին նշեց, որ ՀՀ-ն այս պահի կարգավորումներով օդային ճանապարհով մուտքի шրգելք չի սшհմшնել որեւէ երկրի քաղաքացիների նկատմամբ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ ԵԱՏՄ-ում հարց են բարձրացրել,  որ կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման սցենար մշակեն։ «Ես կարծում եմ, որ ԵԱՏՄ գործընկերները պատրաստ են այդ քննարկմանը, եւ առնվազն մենք ի վիճակի կլինենք միասնական կանոն սահմանելու։

Եվ եթե նույնիսկ հնարավորություն չլինի շատ մոտ ժամանակներում բացել կանոնավոր փոխադրումները, ապա առնվազն փոխադրումների ստանդարտի միասնական սահմանում կունենանք մոտ ժամանակներում, եւ հարցի մեջ կմտնի պարզություն։ Այսինքն՝ հարցը կտեղափոխենք ԵԱՏՄ կանոնակարգումների դաշտ, որպեսզի ավելի պարզ ու միասնական լինի»,- ասաց Գրիգորյանը։

error: Content is protected !!