Հռիփսիմե Հակոբյանը իրեն հայելու մեջ նայե՞լ է տնից դուրս գալուց առաջ. Ֆոտո

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրյա սպորտային կերպարում։Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում սիրված երգչուհին կրում է սեւ գույնի բլուզ, սպորտային կիսատաբատ, մարզակոշիկներ։Նրա վարսերն արձակված են, առանց շպարի է։

Երգչուհու կերպարն ամբողջացնում է պայուսակը։ Հրապարակմանը կից Հռիփսիմեն գրառում չի կատարել։Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում սիրված երգչուհին կրում էր սեւ գույնի երկարափեշ զգեստ, ինչը հիանալի համադրվել էր ոճային բարձրակրունկների հետ։ Նրա վարսերն արձակված էին, նախընտրել էր վառ շպար։

Հրապարակմանը կից հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին հղել նրան. «Անսահման գեղեցիկ», «Շքեղ», «Գեղեցկուհի»։Նշենք,որ Հռիփսիմե Հակոբյանը մենահամերգով է հանդես եկել։ Համերգը մեկնարկեց Հռիփսիմեի երգացանկի մեղեդային կատարումներով:

Առաջին իսկ հնչյուններից հետո հանդիսատեսի առաջին շարքում նստած Մարտին Մկրտչյանը ձեռքի շարժումով քաջալերեց կնոջը` ցույց տալով, որ ամեն ինչ հիանալի է: Հուզմունքը հաղթահարելու համար Հռիփսիմեն հենց սկզբից խնդրեց ներկաներին ջերմությամբ եւ ծափահարություններով ոգեւորել իրեն:

«Տարիներ շարունակ երազել եմ այս օրվա մասին, ուզում եմ` հուզմունքս հանկարծ չխանգարի ներկայացնել այն ամենը, ինչը պատրաստել ենք»,-ասաց նա: Իսկ համերգի ավարտին պարզեցինք, որ հուզմունքը երգչուհուն չի խանգարել, բայց եւ ուղեկցել է ողջ երեկոյի ընթացքում.«Ասում էին` մի քանի երգ կատարելուց հետո կանցնի, բայց իմ դեպքում այդպես չեղավ»:

«Խոստովանություն» երգը կատարելուց առաջ նա կեսկատակ-կեսլուրջ դիմեց ամուսնուն.«Մարտին, դու խոստացել էիր չհուզվել:)»: