«Հորս թա ղմանը կարմիր շրթներկով էր եկել․ որոշ ժամանակ անց էլ իմացա, որ սկսել է ընկերոջս հետ հանդիպել»․ Դիանայի նոր բացահայտումները Տաթև Սարգսյանի մասին

Դերասանուհի Դիանա Տորեսը Ինստագրամի սթորի բաժնում հրապարակել է դերասանուհի Տաթև Սարգսյանի նամակագրությունը ոմն դիմահարդարի հետ, որտեղ Տաթև Սարգսյանը գրել էր․ «Մար, նոր մտա էջդ, մինչև իմ նկարները քցելը մի երկու բան տեղադրի, խնդրում եմ, որ ես Դիանայի կողքը չլինեմ, ինձ պատիվ չի բերում, տեսնեն՝ անմիջապես հա՛մ ինքը կա, հա՛մ ես։ Էդ իմ համար խնդիր ա»։

Այս նամակը զայրացրել էր Դինանային, վերջինս մի քանի բացահայտում է արել Տաթևի մասին։ Դիանայի մեղադրանքներին Տաթև դեռ չի արձագանքել։Դերասանուհի Դիանա Տոռեսը 365news.am-ի հետ զրույցում այլ բացահայտումներ արել դերասանուհու մասին․ «Ես ինքս եմ տեսել, որ ամուսնացած «բիձեքի» հետ էր շփվում, գիշերներն ամուսնացած տղամարդկանց մեքենաներն էր քշում, գնում էր հյուրանոցներ հետները, հեռախոսներ էր մուրում, մի կտոր հացի համար գնում «ձյաձկեքի» հետ էր նստում։ Իսկ հիմա մեյք-ափ արտիստին գրել է, ում մոտ ես մոդել եմ գրվել, ասել է, որ իր նկարները իմի կողքին չլինեն»։

Դիանան պատմեց, որ Տաթևին ճանաչում է, ավելին՝ մի անգամ իր տանն է եղել․ «Հայրիկիս թա ղման օրը ինձ ծանոթ աղջկա հետ էր եկել, ես իրան այդ ժամանակ ճանաչեցի։ Ես ահավոր հոգեվիճակում էի, կողիքս նստած էր ընկերս, մյուս կողքս էլ՝ Տաթևը․ ի դեպ, կարմիր շրթներկով էր։ Որոշ ժամանակ անցում է, իմանում եմ՝ ամեն օր ընկերոջս հետ ա հանդիպում, ամեն օր շփվում է, սրճարաններ են գնում»։