ՀՀ-ն ու Ադրբեջանը հոկտեմբերի 18-ի կեսգիշերից մարդասիրական զի նադադար են հայտարարում

Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից հաստատել մարդասիրական զի նադադար, հայտնում է ԱԳՆ-ն:

Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Արցախի ԱԳՆ-ն, իր հերթին, հաստատել է պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական զ ինադադարի պայմանները՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն։

Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների արդյունքում հոկտեմբերի 10-ին հրադադարի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել։

Ըստ դրա՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ին կողմերը հումանիտար հրադադար պետք է հաստատեին՝ մա րտի դաշտից վիրավորներին, զինծառայողների դ իրերը դուրսբերելու ու գե րիներին փոխանակելու համար, սակայն ադրբեջանական կողմը չէր պահպանել հրադադարի պայմանավորվածությունը և չէր դադարեցրել կրկը։ Դրանից հետո ռա զմական գործողություններն ակտիվորեն շարունակվել էին։

error: Content is protected !!