Հանդիսատեսներից մեկը հասցրել է բջջայինով ֆիքսել է սա․ Տոման ու Պոնչը հենց բեմում․․ դիտել 10․37 վայրկյանից

Մի քիչ խառնաշփոթ, շրթներկի հարմար գույնի ընտրության բարդ քննարկումներ, լավ տրամադրություն ու հումոր, հումոր, հումոր: Ֆոտոխցիկի օբյեկտիվում են ամենաքննարկված հեռուստանախագծերից մեկի՝ «Women’s Club»-ի գեղեցկուհիները: Դիտակետն այլ է՝ ոչ թե բեմ, այլ հետնաբեմ:

Եթե բեմին նրանք պարբերաբար իրար հակադարձում են, խոսում նախանձից ու վիճում են, ապա հետնաբեմում ճիշտ հակառակ պատկերն է: Քննարկման կիզակետում շրթներկի գույնն է, look-երն են ու սանրվածքը:

Բեմելից րոպեներ առաջ հարցազրույցներ անելու ճիշտ ժամանակն է. հուզված, էմոցիոնալ ու, դե, մի քիչ էլ խառը՝ անկեղծությունը երաշխավորված է: Մինչ կորոշեին, թե ինչ գույնի շրթներկով կլրացնեն Մաշայի կերպարը, առիթը բաց չենք թողնի ու կպարզենք՝ ինչն է նրան անհանգստացնում ելույթից առաջ.

«Քանի որ կին եմ, բնականաբար, առաջինն արտաքինի մասին եմ մտածում, իսկ երկրորդ բանը, որ կարող է անհանգստացնել, այն է, որ վախենում եմ մոռանալ տեքստը»:

«Տանը մնացած» լինելու ոչ պաշտոնական «կոչումը» կանայք ստանում են կյանքի տարբեր էտապներում, տարեց բարեկամների շրջանում այն ամրապնդվում է, երբ աղջիկը հատում է 30-ի սահմանը: «Բա չե՞ս ամուսնանում» հարցադրումը, որը սերտաճում է «տանը մնացած» լինելու «տիտղոսին», շատերիս նյարդայինացնում է, երբեմն, բարկացնում, բայց հեշտ լուծում միշտ կա: Խոսքը ոչ թե ամուսնանալու, այլ թեմային հումորով վերաբերվելու մասին է:

Բեմին խորհրդանշական ճամպրուկներ են՝ Թամարայի «օժիտը», սակայն դերասանուհին սրտնեղեց, որ անգամ օժիտի առատությունն իրեն չի օգնում: Ամուսնության թեմային, կյանքում պատահած հնարավոր ամուսինների զվարճալի պատմություններին զուգահեռ Թամարան անդրադառնում էր նաև այլ հարցերի: Ներկայացման ռեժիսորը Սեդրակ Գոջամանյանն է, սցենարի հեղիկնակը Թելման Առաքելյանն է: վերջինս այն կառուցել է Թամարայի պատմությունների հիման վրա:

error: Content is protected !!