«Հանգիստ թողեք​ ​Ամենայն Հայոց​ Կաթողիկոսին ու​ Հայ Առաքելական Եկեղեցուն». Մգեր Արմենիա

Երգիչ Մգեր Արմենիան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Հանգիստ թողեք ՀՀ վարչապետին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու Հայ առաքելական եկեղեցուն… Մի ​ խառնեք​ քաղաքականությունը մեր​ դարավոր​ հոգևոր​ արժեքներին:​ ՀՀ​ Վարչապետը​ ճիշտ գնահատական տվեց , որպես​ քաղաքական լիդեր և որպես ​ երկրի​ ղեկավար​ Հայ​ ​ Առաքելական Եկեղեցու հետ​ կապված​ հարցին:

Կարծում եմ ոչ​ ոք​ չի առարկի , որ​ ​ պետական իշխանությունն ու​ եկեղեցին պետք​ է​ լինեն​ ​ մեկ​ ամբողջական​ օրգանիզմ​ եր​կրի​ կայացման​ և​ պահպանման​ գործում​ սա​ անառարկելի​ է :​ Սակայն​ ​ ​ ես ​ դեմ եմ այն​ ​ գաղափարներ կրող​ մարդկանց​ և երևույթներին , ովքեր կամ, ​ ​ որոնք​ փորձում են​ ռումբ դնել​ և​ պառակտել երկրիս պետական իշխանության​ և​ եկեղեցու​ դարավոր տիեզերական​ կապը:

Հանգիստ թողեք​ ​ ՀՀ​ Վարչապետին, ​ ​ Ամենայն Հայոց​ Կաթողիկոսին ու​ Հայ Առաքելական Եկեղեցուն:​ Երկիրը​ անցումային​ մեծ​ փուլ է​ հաղթահարում​ օգնեք​ եթե​ կարող եք , ​ իսկ​ եթե​ ոչ​ ​ մի​ խանգարեք, ​ ​այլ ԱՂՈԹԵՔ…

Հ.գ Խնդրում եմ Չքաղաքականացնել?? ՀՀ Քաղաքացի և ​ Հայ Առաքելական Եկեղեցու զավակ:​ Մհեր Մեսրոպյան