Հայ հայտնիներից ովքեր էին ներկա Լաս Վեգասի Փառքի ճեմուղում Արման Հովհաննիսյանի անվանական աստղի բացմանը (լուսանկարներ)

Լաս Վեգասի Փառքի ճեմուղում ևս մեկ աստղ է ավելացել. երգիչ Արման Հովհաննիսյանն է ստացել իր անվանական աստղը: Աստղի տեղադրման հանդիսավոր արարողությունից հետո երգիչն իր մտերիմների հետ այդ առթիվ խնջույք է կազմակերպել: Խնջույքի հյուրերի թվում են եղել Արմենչիկը, Սուպեր Սաքոն, Լիլուն, Նորոն, Հարութ Բալյանը:

Արմանի ընկերները սոցցանցերի իրենց էջերում հանդես են եկել շնորհավորական գրառումներով: Երգչուհի Լիլուն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Արմանի հետ և մակագրել.«Այսօր` սեպտեմբերի 21-ին,  Լաս Վեգասի Փառքի ծառուղում բացվեց Արման Հովհաննիսյանի աստղը, և սեպտեմբերի 21-ը նշանակվեց Լաս Վեգասում Արման Հովհաննիսյանի օր»:

Ռեփեր Սուպեր Սաքոն ևս հրապարակում է արել Ինստագրամի իր էջում և գրել է, որ երեկվա օրը պատմության մեջ է անցել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմանն Ինստագրամի իր էջում հրապարակում էր արել և հայտնել, որ սեպտեմբերի 21-ին Լաս Վեգասի Փառքի ճեմուղում տեղադրվելու է իր անվանական աստղը:Նա գրել էր, որ իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը իր հանդիսատեսն է և շնորհակալություն հայտնել նրանց իր ստեղծագործական կյանքի ուրախությունների համար:

Արման Հովհաննիսյանը նաև ամիսներ առաջ հետևյալ գրառումն էր կատարել․ «Ես զերծ եմ մնացել որևէ քաղաքական գործընթացից»։ ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանն իր ինստագրամյան միկրոբլոգում գրել է․«Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով իմ անձին առնչվող համացանցում տարածված տեղեկությունները քաղաքական գործընթացների շուրջ, ցանկանում եմ հրապարակայնորեն հայտարարել, որ և՛ նախկինում, և՛ ներկայում, և՛ ապագայում զերծ եմ մնացել և զերծ եմ մնալու որևէ քաղաքական գործընթացից՝ շարունակելով հավատարիմ մնալ իմ սկզբունքներին:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին՝ թող հաղթի արդարությունը»։ Հիշեցնենք՝ Հայաստանի մշակույթի ավելի քան վաթսուն գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ,  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը և կատարել ստորագրահավաք։

error: Content is protected !!