Հայրը բժշկին հարցրել է, տեսե՞լ է երեխային մայրը, ասել է՝ հա, դրել ենք գիրկը․ մահացած ծննդկանի կնքահայր (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Անհնար է դիտել առանց արցունքների, պարզվում է

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից սեպտեմբերի 22-ին, դուրս է գրվել «Շենգավիթ» ԲԿ ծննդատանը մ հ ա  ց ա ծ 30-ամյա Սեդա Ասատրյանի նորածինը։ Հովհաննես Հարությունյանը՝ Սեդա Ասատրյանի և նրա ամուսնու՝ Գրիգոր Աբրահամյանի ամուսնության կնքահայրը նշեց, որ մ հ ը գրանցվել է ԲԿ-ի բուժական գծով գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Սիրունյանի սխալի հետևանքով։

«Մենք չենք ասում ինքը վատ բժիշկ է, որ գրում են՝ ինքը լավնա, ինչի եք վարկաբեկում և այլն, գիտենք լավն է, հիմա էլ անունով բժիշկ է, բայց ինչի՞ են 5-6 ժամ պահել ու մ հը չեն արձանագրել, էդքան ժամ տանջվել է, ինչի՞ կեսարյան հատում չեն արել, բժիշկը գիտեր, որ ինքն ալերգիա ուներ էդ դեղից, ինչի՞ մինչ ներարկումը չեն փորձել»,-ասաց ծննդկանի կնքահայրը։

Նա մի շարք խնդրիների մասին բարձրաձայնեց՝ նշելով նաև ոստիկանության անգործության և այլնի մասին։ Հովհաննես Հարությունյանի խոսքով, աղջկա կյանքից հեռանալու հաջորդ օրը ծննդկանի ամուսինը՝ Գրիգորը մոտեցել է բժշկին ու հարցրել՝ կինը երեխային տեսե՞լ է, բժիշկն ասել է՝ հա, դրել ենք գրկին։

Նա նշեց նաև, որ դի հ ե ր ձ մ ա ն ժամանակ պարզվել է, որ կրծքավանդակին կոտրվածք է եղել, որը, ըստ երևույթին, վերակենդանացման միջոցառումների ժամանակ է եղել։ Կնքահոր խոսքով, ըստ դատաբժշկական փորձաքննության, 30-ամյա ծննդկանը մ հ ա ց ե լ է ներարկումից։

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարցուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մ հ ) հատկանիշներով։

error: Content is protected !!