Հայտնի է, թե որ դեպքում խաղաղապահ զորքերը կտեղակայվեն Ղարաբաղում

Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում, հայտնել  է Ռուսաստանի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Առաջնային հարցն այստեղ, թե պատրաստ են դրան հակա մրտող կողմերը, այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը։

Խաղաղապահների, դիտորդների տեղակայումը, երբ էլ որ դա լինի, հնարավոր է միայն երկու կողմի համաձայնությամբ»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանը խաղաղապահ ուժեր ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել էր, որ ակտիվ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հարցի քննարկման մասին:

Նա այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո։ «Այս տարածաշրջանում ակտիվ քննարկվում է խաղաղապահների հարցը»,- ասել է Զասը: Նրա խոսքով՝ արդեն երկխոսություն է ընթանում հակա մրտող կողմերի միջև։

error: Content is protected !!