Հակա ռակորդը սկսել է հրթ ռակոծել Ստեփանակերտը

ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է․Հակա ռակորդը սկսել է հրթ ռակոծել Ստեփանակերտը: Պետք է նկատել, որ չնայած այս ամենին գիշերը սահմանում շատ հանգիստ է եղել, սակայն այս պահին կրկին նրանք ակտիվացել են։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Սիրելի ՛ հայրենակիցներ, Ադրբեջանի սանձ զերծած պտ երազմական հերթական օրն ամփոփում ենք առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ: Պաշտպանության բանակն իր առջեւ դրված մր տական խնդիրը իրականացրել է փայլուն, եւ այս պահին եւս հաջողությամբ դիմագրավում է թշնա մու բոլոր ոտնձգություններին թե՛ օդում, թե՛ ցամաքում՝ պատճառելով նրան զինտեխնիկայի եւ կենդանի ուժի զգալի կրուստներ:

Թերեւս դա է եղել պատճառը, որ Ադրբեջանի ահաբ եկ չական բանակը «Սմ երչ» կայանքից ավելի քան հարյուր հր թիռ է արձակել մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, մեծ կորուստներ չեն եղել: Այսօր ինձ զեկուցեցին նաեւ, որ այս մի քանի օրվա մեջ սփյուռքահայության հանգանակությունը արդեն կազմել է 50 մլն եվրո:

Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերվող աջակցության համար եւ հորդորս է շարունակել դրամահավաքը, քանի որ պատ երազմից ու, ամենակարեւորը, սպասվող առաջիկա հաղթանակից հետո պետք է արագ կերպով վերականգնենք ավերակները եւ շարունակենք ծաղկեցնել համայն հայության հպարտությունն իր մեջ մարմնավորած Արցախ աշխարհը: Ու դա պետք է լինի մեր բոլորի հավաքական պատասխանն աշխարհին:

Մեր համազգային միասնությունը մեկ անգամ եւս փաստում է, որ Ադրբեջանն արդեն պարտվել է այս պա տերազմում: Հաղթանակը մերն է ու թող դրանում ոչ ոք չկասկածի»։

error: Content is protected !!