Հազար ու մի մեղքերի մեջ կարելի է մեղադրել Նիկոլին, բայց․Սյnւզաննա Սիմոնյանի գրառումը

Սյուզաննա Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղմասնավորապես ասվում է հետևյալը. «…Նիկոլ Փաշինյանին կարելի է մե ղադրել հազար ու մի մեղքերի մեջ, բայց նրա շռայլ ապրելակերպի վերաբերյալ լուրերը կամ մե ղադրանքները անհիմն են և սարքած:

Նիկոլը իր բնույթով կոռումպացված չէ և հասարակ ապրելակերպի սովոր անձ է: Եվ ես չէի ցանկանա, որ նա ստի պված լիներ արդարանալ և ապացուցել դա: Բայց այնուհանդերձ ինձ համար ընդունելի չէ, որ Նիկոլը այդպիսի երկրորդական հարցերն է միայն կարևորում, ու փորձում է փոխել հանրային տեսակետը դրանց մասին, բայց նաև խուսափում է խոսել ու չի խոսում կարևորագույն հարցերի մասին:

Այդ կարևոր և ամենակարևոր հարցը այսօր Արցախի հարցն է և գաղութային կախյալությունից ազատագրվելը: Նիկոլը զարմանալի ձևով ոչ մի բան չի ասում իր կառավարության Արտաքին գործոց նախարարի տված խայ տառակ հարցազրույցի մասին:

Չէ՞ որ այդ հարցազրույցը Էլ ավելի ալեկոծեց համացանցը, բայց բազմաթիվ քաղաքացիների տարակ ուսանքը և կասկածները Նիկոլը չփարատեց և մեզ բոլորիս չհանգստացրեց:

Կառավարական առանձնատան պատերը Այժմ մեզ ամենաքիչն են հետաքրքում։ Մեզ հետաքրքում է մեր պետության ապագան, մեր երեխաների ու թոռների ապագան, Հայրենիքում մնալու ու բնակվելու նրանց իրավունքը, որը սերտ կապված է վերը նշված ու մեզ հուզող կարևորագույն հարցերի հետ:

Հուսանք, որ Նիկոլ Փաշինյանը մի օր կհասկանա և կդադարի իր խոսքով ասած բամբասանքներին պատասխանել ու կարևորել դրանք, կամ դրանք առաջնային համարել, և կսկսի սնել հանրությանը հուզող առավել կարևոր հարցերի շուրջ պատասխաններ հնչեցնելով»:

Աղբյուր