Կտրուկ ոճափոխություն. Շուշան Պետրոսյանը փոխել է սանրվածքը (ֆոտո)

Շուշան Պետրոսյանը կտրուկ ոճափոխության է դիմել։ Երգչուհին, որին հանդիսատեսը հիմնականում հիշում է երկար մազերով, այժմ արդեն կարճ սանրվածք ունի։ Երգչուհին Facebook-յան էջում մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում ցույց է նոր սանրվածքը։

Շուշան Պետրոսյանը հայաստանյան էստրադային երգարվեստի ոլորտում բավականին հայտնի երգչուհի է։ Նա մասնակցել է ՀՀ-ում և արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար կազմակերպված համերգների, հանդես է եկել մենահամերգներով։ Հատկապես հայտնի է նրա երգած «Երազ իմ երկիր Հայաստան» և «Սպարապետ» երգերը։ Վերջին երգը երգչուհին նվիրել է Վազգեն Սարգսյանին։


Նա հաճախ երգել է նաև քաղաքական միջոցառումների ժամանակ և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ու մեծահարուստների կողմից կազմակերպվող խնջույքներում։ Մասնավորապես, պարբերաբար նա մասնակցել է ՀՀ նախագահական և ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավին՝ երգելով Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավների ընթացքում։ Իր երաժշտական գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների։


2012 թ. մայիսի 6-ին Շուշան Պետրոսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ Հանդիսանում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Շուշան Պետրոսյանի պատգամավոր դառնալու հանգամանքը հայաստանյան հանրությունը դրական չընդունեց՝ բացասական որակումներ տալով վերջինիս։

Շ. Պետրոսյանը իր պատգամավորական գործունեության ընթացքում քաղաքական ակտիվություն գրեթե չի դրսևորել։ Նա հազվադեպ է հանդես գալիս ելույթներով և քվեարկում է այն նախագծերի օգտին, որոնց քվեարկում են ՀՀԿ-ական բոլոր պատգամավորները։ Նա երբեմն հրավիրում է մամլո ասուլիսներ, որոնց ընթացքում պաշտպանում է ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության նախագահին, անդամներին և վերջիններիս դիրքորոշումը։ Շ.Պետրոսյանը համարվում է ԱԺ ամենալռակյաց պատգամավորներից, քանի որ ոչ մի անգամ ելույթով հանդես չի եկել և ոչ մի օրենքի նախագիծ չի ներկայացրել քննարկման։

error: Content is protected !!