Կծու պղպեղով ախորժակ, անչափ համեղ է ստացվում

Ախորժակը հայերի ամենասիրելի ձմեռային ուտեստի բաղադրիչներից է։ Կծու, հետաքրքիր համային հատկանիշներով սոուս, որը հաճելի է տարբեր ճաշատեսակների հետ վայելել։ Առաջարկում ենք կծու պղպեղով ախորժակի փորձված և հաջողված բաղադրատոմս։ Սա փորձելուց հետո մի կողմ կդնեք մյուս բաղադրատոմսերը։

Անհրաժեշտ բաղադրիչներն են`

  • 5 կգ լոլիկ, 7 կգ կծու ծիծակ ,
  • 1 բաժակ շաքարավազ ,
  • 1 բաժակ ձեթ ,
  • աղ ,
  • քացախ ,
  • սխտոր ,
  • մաղադանոս ,
  • սունելի

Պատրաստման եղանակները ` Սկզբում պետք է 5 կգ լոլիկը խաշել եռացող ջրի մեջ մի քանի րոպե, որից հետո այն կեղևազատել: Այնուհետև լոլիկները բարակ բարակ կլոր շերտերով կտրատել և դնել կրակին` թողնելով եռա: Այս ամենից հետո, նոր ավելացնել 7 կգ ծիծակը:

Ծիծակի պոչիկները նախապես կտրատել, իսկ ծայրերը մկրատի տեսք տալ կամ պարզապես ծակծկել ծիծակները: Այնուհետև այս ամենը լավ խառնել, որից հետո ավելացնել 1 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ձեթ, աղ, սունելի, քացախ, մանր կտրատած սխտոր և մաղադանոս:

Ուշադիր եղեք, որ ամեն ինչ մաքուր լինի և լավ լվացած; Այս ամենը անելուց հետո, լցնել բանկաների մեջ, եռացնել 20 րոպե ու փակել: Պահել մի քանի օր շորով ծածկած և վերջ։ Ձմռանը կարող եք վայելել այս հիասքանչ սոուսը Ձեր սիրելի ուտեստի հետ։

error: Content is protected !!