Կինը գրել էր ամուսնուն, որ քնում է նրա եղբոր հետ. ամուսինն ուղղակի փայլուն պատասխան տվեց

Սիրելի ամուսին, գրում եմ քեզ այս տողերը, որպիսի հայտնեմ, որ քեզանից ընդմիշտ հեռանում եմ: Այս բոլոր վեց տարիների ընթացքում ես անթերի կին եմ եղել, բայց պատասխան վերաբերմունք չեմ ստացել: Վերջին երեք շաբաթներն իսկական փորձություն էին, բայց վերջին կաթիլը քո տնօրենի հեռախոսազանգն էր, ով հայտնեց, որ դու դուրս ես եկել աշխատանքից։

Երեք օր առաջ դու եկար աշխատանքից և չնկատեցիր ոչ իմ պեդիկյուրը, ոչ էլ նոր սանրվածքս: Դու չնկատեցիր, որ ես պատրաստել եմ միս՝ ֆրանսիական ձևով և նոր ներքնազգեստ եմ գնել: Դու ընթրեցիր հինգ րոպեում, ֆուտբոլ նայեցիր և գնացիր քնելու: Դու հարյուր տարի չես ասել, որ սիրում ես ինձ, մենք արդեն վաղուց կարծես ամուսիններ չլինենք: Ես չգիտեմ, դու ինձ իսկապես չես սիրում թե ձևանում ես, բայց ես հեռանում եմ: Հ.Գ. Եթե հանկարծ ցանկանաս գտնել ինձ, իմացիր, ես քո եղբոր հետ Կալիֆորնիա եմ գնացել:

Սիրելի նախկին կին, Ոչինչ չէր կարող ինձ այսքան ուրախացնել, որքան քո նամակը: Համաձան եմ, մենք ամուսնացած ենք եղել մի քանի տարի, սակայն դու միշտ շատ հեռու ես եղել անթերի կին լինելուց: Ես ֆուտբոլ էի նայում, որպիսի չլսեի քո անվերջ նվնվոցն ու բողոքները: Ցավոք, չէր օգնում: Ես նկատել էի, որ մազերդ կտրել ես, բայց սանրվածքդ ահավոր էր, և ես լռեցի: Մայրս ասում էր, եթե չես կարող հաճելի բան ասել, ապա ավելի լավ է լռել: Իսկ ինչ վերաբերվում է ընթրիքին, հավանաբար դու ինձ շփոթել ես եղբորս հետ: Ես արդեն երեք տարի խոզի միս չեմ ուտում:

Քո ներքնազգեստը նույնպես տեսա, բայց չտպավորվեցի, քանի որ դրա վրա դեռ պիտակ էր կախված, վրան էլ գրված էր «58$»: Ես հավատում էի, որ դա կապված չէ նրա հետ, որ նախորդ օրը եղբայրս ինձանից պարտքով 60 դոլար էր խնդրել: Նույնիսկ այդ ամենից հետո ես շարունակում էի քեզ սիրել և հավատալ, որ մենք կարող ենք ամեն ինչ նորից սկսել:

Հենց դրա համար էլ, երբ իմացա, որ վիճակախաղով միլիոն դոլար եմ շահել, ես մի անգամից դուրս եկա աշխատանքից և մեզ համար երկու տոմս գնեցի դեպի Հավայան կղզիներ: Բայց երբ եկա տուն, գտա քո նամակը, անչափ ուրախացա: Հույս ունեմ, որ դուք երջանիկ կլինեք: Իրավաբանս հայտնում է, որ քո նամակի շնորհիվ դու չես կարողանա ինձանից ոչ մի կոպեկ ստանալ: