Կզարմանաք, երբ իմանանք քանի տարեկան է Ելենա Բորիսենկոն

Ելենա Բորիսենկոն ծնվել է 1973 թվականի հուլիսի 27-ին։  Նա 47 տարեկան է։ Իսկապես շատ զարմանալու է, որովհետև դերասանուհին շատ երիտասարդ է երևում։ «Ինչ ինձ հիշում եմ՝ միշտ սիրահարված եմ եղել, եթե իմ կյանքում ոչ ոք չի էլ լինում, ինքս ինձ համար մի կերպար եմ ստեղծում եւ դրանով ապրում եմ։

Առաջին անգամ սիրահարվել եմ մանկապարտեզում, այդ տղայի հետ մենք միշտ միասին էինք, նրա քույրն էլ մեր բակում էր ապրում, այնպես որ բակում էլ էինք շփվում։ Հետո, իհարկե, հասկացանք, որ այդ ամենը լուրջ չէր»,-ծիծաղելով պատմեց դերասանուհին։ Դպրոցում եւս մեր զրուցակիցը սիրահարված է եղել, ընդ որում, իր համադասարանցուն.

«Այդ տղան էլ իմ հանդեպ անտարբեր չէր, բայց նա այդպես էլ չիմացավ, որ իրեն սիրում էի։ Հետո նա վաղաժամ հեռացավ կյանքից, ու երբ մեր ընդհանուր ընկերներից մեկը իմացավ զգացմունքներիս մասին, շոկ ապրեց, ասաց՝ գոնե նա իմանար, որ դու էլ սիրահարված ես եղել իրեն»,-վերհիշեց Ե. Բորիսենկոն։

Իսկ ահա առաջին լուրջ հարաբերությունները դերասանուհին կառուցել է տասներորդ դասարանում, բայց նա խուսափեց ասել, թե ում հետ՝ նշելով, որ նախկին ընկերոջն այսօր շատերն են ճանաչում. «Հետո, երբ նրա հետ հարաբերություններն ավարտվեցին, ես շատ ծանր էի տանում այդ հանգամանքը։ Նա ասաց՝ քեզ շատ եմ սիրում, բայց մենք իրար համար չենք։ Այն ժամանակ դա ինձ համար մեծ ողբերգություն էր, բայց հետո մոռացա այդ ամենը»,-խոստովանեց դերասաուհին։

Նա շեշտեց, որ սերը զուտ խոսք չէ, այլ ենթադրում է արարք, եւ եթե տվյալ տղամարդը պատրաստ չէ հանուն կնոջ կոնկրետ արարքների, ավելի լավ է՝ նրանք բաժանվեն. «Եթե ես մեկին ջնջում եմ իմ հիշողությունից, նրան վերադարձնել այլեւս հնարավոր չէ։ Այդ նույն սկզբունքով ամուսնությանս հանգամանքն եմ գլխիցս ջնջել»,-ասաց մեր զրուցակիցը։

error: Content is protected !!