Կեցցե մեր Վարչապետը, կեցցե իր թե՛ քաղաքական ինտելեկտը, թե՛ մարդ տեսակը. Սոս Ջանիբեկյան

«Կեցցե մեր Վարչապետը, կեցցե իր թե՛ քաղաքական ինտելեկտը, թե՛ մարդ տեսակը»․Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «էս ելույթը, ամիսը մի անգամ շեր եմ անելու, որ վստահ լինեմ, որ բոլոր լափամանից լափը կերածները, որոնց լափը վերջացելա դրա համար սկսել են հաչալ ամեն հիմար բանի վրա, կտեսնեն, կլսեն ու երևի կվերաիմաստավորվեն ու արժեհամակարգի
վերանայում կանեն, քանի որ սա Սիրո հեղափոխություն ա, որը շարունակվում ա ու շարունակվելույա:

Կեցցե մեր Վարչապետը, կեցցե իր թե՛ քաղաքական ինտելեկտը, թե՛ մարդ տեսակը։ Հ.Գ Միլյարդ դոլարներ են աշխատում նրա վրա, որ հիասթափվենք այն ամենից, ինչ կյանքի գնով Ձեռք ենք բերել, սթափվեք եղբայրներ և քույրեր, շատ շուտ եք մոռացել ինչից ենք պրծել:

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը և իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղևորվում Երևան։ Կարճ ժամանակահատվածում նախաձեռնությունը վերածվում է Հանրապետական Հայաստանի պատմության մեջ քանակապես անգերազանցելի համարվող համաժողովրդական շարժման՝ ընդգրկելով հասարակության տարբեր խմբերի։ Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տալիս ռուսական РБК հեռուստաալիքին, և ներկայացնում Հայաստանում տեղի ունեցող իրավիճակի, Հայաստանի Հանրապետական կուսակցության առանձին պատգամավորների և Ծառուկյան դաշինք-ի հետ տարվող բանակցությունների մասին, ինչպես նաև նշում է իր առաջիկա կարևոր քայլերի մասին ՀՀ վարչապետ ընտրվելու պարագայում: Հայաստանի Հանրապետական կուսակցության մենաշնորհային իշխանությունը վերջնականապես արմատախիլ անելու և տապալելու նպատակով շարժումը տարածվում է Հայաստանի բոլոր մարզերում և սփյուռքի հայոց գաղթօջախներում։

Արդյունքում մայիսի 1-ին Փաշինյանը` որպես հեղափոխական շարժման ղեկավար, ժողովրդի կողմից առաջադրվում է ՀՀ վարչապետի թեկնածու, սակայն Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավորների ջանքերով վերջինիս ընտրության գործընթացը տապալվում է։ Օրենսդիր մարմնում Նիկոլ Փաշինյանի երկրորդ ընտրությունը տեղի է ունենում մայիսի 8-ին, որի ժամանակ էլ վերջինս ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։