Կա՞ արդյոք ավելի մեծ անբ ր ոյականություն , երբ դու տարիներով բանակցում ես հողերը հանձնելու համար, տալիս համաձայնությունդ , ապա ամբողջ մղքը փորձում բարդել քո հաջորդի վրա

Այսօր բոլոր խաղաքարտերը բացվեցին: Սկզբում Լավրովը , այնուհետև Փաշինյանը հաստատեցին , թե ինչի մասին են երկար ու ձիգ տարիներ բանակցել նախկին նախագահներ Ս.Սարգսյանն ու Ռ.Քոչարյանը՝ ադբեջանին հանձնում են հինգ շրջանները , ապա ևս երկու շրջանները , որից հետո քննարկվում է Արցախի կարգավիճակի հարցը: Դա իհարկե մեծ գաղտնիք չէր , բոլորն այդ մասին խոսում էին , սակայն այսօր դա պաշտոնապես հաստատվեց:

Ի հակադրումն դրան ալիևը շատ հստակ հայտարարում է , որ Արցախը չի կարող ունենալ որևէ կարգավիճակ ադրբեջանի կազմից դուրս: Այսինքն այդ շրջանների հետ միասին մենք կորցնում ենք նաև Արցախը: Փաշինյանը հայտարարեց , որ պա տերազմի պատճառ է հանդիսացել այն , որ հայկական կողմը չի ցանկացել հանձնել այսպես կոչված յոթ տարածքները , կամ անվտանգության գոտին ոչ մի բանի դիմաց: Հիմա չեմ գրելու քաղաքականության մասին , այլ բարոյականության

Բանակցելով ալիևի հետ ստորագրելով համաձայնագրեր , թե Քոչարյանը , թե Ս.Սարգասյանը հստակ իմացել են , որ գալու է ժամանակը , երբ Հայաստանին , որպես միջազգային իրավունքի սուբյեկտի ստիպելու են կատարելու իրենց իսկ կողմից ստորագրված համաձայնագրերը: Նրանք տարբեր պատրվակներով հնարավորինս ձգել են վերջնական պայմանագրի ստորագրումը , շատ լավ գիտակցելով , որ ստորագրելուց հետո իրենք որևէ հնարավորություն չեն ունենալու պահպանելու իրենց նախագահական աթոռները: Նրանք սակայն գիտեյին , որ այդ օրը գալու է եվ այն եկավ:

Հիմա չեմ խոսում այն մասին , թե ինչու են Արցախի այդ «հերոսները» ստորագրել այդ համաձայնագրերը , կամ փաստացի համաձայնվել այդ տարբերակի հետ: Ամենայն հավանականությամբ եղել են ճնշումներ , բայց կարծում եմ ամենամեծ գործոնը եղել է այն , որ միջազգային կառույցները խոստացել են լեգիտիմացնել ընտրակեղծիքների միջոցով ձևավորված նրանց իշխանությունները , արցախյան հարցում զիճումների գնալու մեջ: Փաստերի հետ դժվար է հաշվի չնստել եվ փաստը կայանում է նրանում , որ այսօր բանակցությունների սեղանին դրված է մի փաստաթուղթ , որը համաձայնեցված է եղել նախկին նախագահների հետ: Հիմա հարցի բարոյական կողմի մասին , կամ ճիշտ կլինի ասել Անբա րյական:

Հստակ իմանալով , թե արցախյան հարցում ինչ սարսափելի փակուղու առաջ են կանգնեցրել Փաշինյանին, վերջինիս իշխանության գալուց սկսած կատաղի ու անբարո արշավ էին սկսել նրա դեմ , թե իբր Փաշինյանը իշխանության է եկել հողերը հանձնելու համար:

Կա՞ , արդյոք ավելի մեծ անբա րյականություն , երբ դու տարիներով բանակցում ես հողերը հանձնելու համար , տալիս համաձայնությունդ , ապա ամբողջ մեղքը փորձում բարդել քո հաջորդի վրա։ Իմ ուղեղի մեջ չի տեղավորվում , թե մարդիկ ինչ կարգի խեղված ու անբ արո կեցված պետք է ունենան , երբ իմանալով ողջ ճշմարտությունը , Արցախի հարցը զ հ ասեղաին դնելով երկարաձգել են իրենց իշխանությունները ու հիմա ծախված լինելու մեջ մեղ ադրում են նոր իշխանություններին , նույնիսկ հիմա , երբ բոլոր խաղաթղթերը բացվա՞ծ են։

Ես պարզապես բառեր չեմ գտնում գնահատելու նրանց գործած հանցանքները: Իսկ դա հան ցանք է: Հանցանք պետության հանդեպ: Այս պատերազմը հենց այդ հանցավոր համաձայնության արդյունք է: Այն բոլոր մարդիկ , որոնք մինչ այսօր փրփրոտ բերաններով քն նադատում էին Փաշինյանին Արցախի հարցում պարտվողական կեցվածք ընդունելու համար եվ պաշտպանում էին նախկին նախագահերին , հույս ունեմ գոնե բար ոյականություն կունենան իրենք մեղ քերն ընդունելու համար: Պատերազմը կավարտի եվ կավարտի մեր հաղթանակով եվ բոլոր մեղ ավորները կստանան իրենց արժանի պատիժները: Մեր հերոսների արյունը չի չորանալու ձեր ձեռքերին։

Հարություն Ղուկասյան

error: Content is protected !!