«Խուճապն Ադրբեջանում հասել է ահռելի չափերի». Կարեն Հովհաննիսյան

Ռա զմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այլևս ոչ թե նշմարվում, այլ հեռվից հեռու ակնհայտ երևում է Ադրբեջան անունով արհեստածին պետության իրական վիճակը։ Խուճապն Ադրբեջանում հասել է ահռելի չափերի։

Ադրբեջանական տիրույթում խոսում են, որ հայերը պետք է գրավեն Գյանջան, որ Ալիևը վաճառել է Գյանջան։ Աննկարագրելի է այն խուճապային տրամադրությունները, որոնք առկա են այդ արհեստածին երկրի թիկունքում։

Տղամարդիկ թաքնվում են զո րահավաքից, շատ դեպքերում երևացող մարդկանց են մատնացույց անում և տեղի են ունենում ներքին բախումներ։ Այս շիկացած մթնոլորտը վերջ ի վերջո բերելու է հզոր պյթունի։

Ի դեպ, տղամարդիկ փախել են սարեր և անտառներ, թաքնվել զորահավաքից, իսկ զորակոչի և մոբիլիզայից ծառայությունից տներ գնացողներին կանայք պատասխանում են, որ իրենց ամուսինները և որդիները կամավոր են գնացել և լուր չունեն արդեն երկու շաբաթ։

Մի խոսքով, մեր ամեն մի հարվածի ալիք ավելի է խարխլում այդ արհեստածին պետության հիմքերը»:

error: Content is protected !!