«Խորը ափսոսանքով ուզում եմ հայտնել, որ կյանքից հեռացել է» Հովհաննես Ազոյանը ցավալի լուր է հայտնել

Սիրված ու ինքնատիպ դերասան Հովհաննես Ազոյանն իր սոցհարթակում ցավալի տեղեկություն է հայտնել այն մասին, որ կյանքից հեռացել է իր համար թանկ ու կարևոր ընկերների հայրը: Խոսքը վաստակավոր բժիշկ Ռոմիկ Բադալյանի մասին է: Հովհաննեսը գրել է, որ Ռոմիկ Բադալյանի որդիները՝ Վիգեն և Վահե Բադալյանները իր մտերիմ ընկերներն են:

Այդ առումով նա բազմաթիվ առիթներ է ունեցել մոտիկից ճանաչելու և շփվելու նաև նրանց հոր՝ բժիշկ Ռոմիկ Բադալյանի հետ: Դերասանը նշել է, որ մշտապես հիացել է նվիրված ու վաստակավոր բժշկի գործունեությամբ: Նա իրեն ինչ-որ տեղ համեմատում է բժշկի հետ, քանի որ իրենք երկուսն էլ ժողովրդի կողմից սիրված ու գնահատված են:

Բժիշկ Ռ. Բադալյանի հոգեհանգստի արարողությունը եղել է երեկ, որին մասնակցել է նաև դերասանը, իսկ թաղման արարողությունը լինելու է այսօր՝ Դիլիջանում գտնվող Թեղուտ գյուղում։ Դերասանը հրապարակումն ավարտել է ևս մեկ անգամ ցավակցական խոսքեր ուղղելով սիրելի բժշկի մտերիմներին:

Ինչպես արդեն հայտնել էինք, մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ երեկ գիշերը ծեծել են դերասան Հովհաննես Ազոյանին: Այսօր դերասնը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ պարզաբանելով տեղի ունեցածը. «Ինձ ծեծելն այդքան էլ հեշտ բան չէ… Կան որոշներ, որոնք այդպես էլ չեն հարմարվում հետհեղափոխական Հայաստանի օրենքների և փոփոխությունների հետ: Կարծում եմ, որ սա ժամանակավոր բնույթ է, և դեռ փորձում են կիսագողական, քրեական այդ բարքերը, որտեղ որ հնարավոր է, այնտեղ տարածեն, ինքնահաստատվեն»,- ասել է դերասանը` հավելելով, որ այլևս չի հանդուրժելու նման պահվածքը:

error: Content is protected !!