Խոսե՛ք ամեն ինչից, բացի կրթությունից․ Արայիկ Հարությունյանի կոշտ գրառումը

Մեկը չկար հիշեցներ շաբաթվա հերոսին` երբ 12-ամյայի մասին խոսում եք, հիշե՛ք, որ դրա ներդրումը եղել է Հանրապետականի հետ ԲՀԿ-ի կոալիցիոն սիրավեպի բուռն պահին:

Չնայած այն ժամանակ ի՞նչ կրթություն, դուք սահմանափակվում էիք բացառապես կուսակցական տնօրեններ տեղավորելով: Խոսե՛ք ամեն ինչից, բացի կրթությունից:

Հ.Գ1. Անհարմար բան ստացվեց, նախարարն էլ դաշնակցական էր Հ.Գ2. Մենք կլցնենք 12-ամյան բովանդակությամբ` ձեր փոխարեն:

Այս ամենը, որ կատարվում է, գալիս է այս իշխանության անփորձությունից։ Այս մասին ԲՀԿ ուսխորհրդի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Նրանք ոչ մի տեղ չեն աշխատել, որեւիցե բան չեն արել. անփորձ քայլել են ու այսօր եկել՝ ոլորտ են ղեկավարում։ Այ ցավդ տանեմ, դու չես կարողանում, քար քարին դրած չկաս, ամբողջ ոլորտը ո՞նց ղեկավարես։ Իրենք արդեն ընտելացել են իրենց փափուկ տեղին, որ կյանքւմ սեփական կատու չեն ունեցել, այսօր առոք-փառոք, այսօր էլ ժողովրդին ասում են՝ ժողովուրդը չուզի, էսօր ասում է՝ չէ, մենք պետք է որոշենք։

Այսօր իրենք պետք է կարողանան ժողովրդի հետ շփվել։ Էսօր բամբասում են, շանտաժ են անում. դա իմ վեջն էլ չի։ Կարեւորը իմ ժողովրդի հետ հանդիպում եմ, գիտեմ խնդիրն ու լուծումը»,- ասել է ԲՀԿ առաջնորդը։

Անդրադառնալով աշխատատեղերի ավելացման հայտարարությանը՝ Ծառուկյանն ասաց. «Հիմա կարանտինը ձգել են հունվար, հունվարից կձգեն մինչեւ մայիս։ Ասում են՝ աշխատատեղերն ավելացել են. 400 հազար մարդ չի աշխատում, 120 հազար մարդ արտագնա աշխատանքի չի գնացել։ Անգամ սուպերմարկետի առեւտուրն է ընկել 30 տոկոսով։ Մենք ասում ենք՝ ընդունեք ձեր սխալները, փոփոխություններ կատարեք»։

Անդրադառնալով կրթության ոլորտի նոր չափորոշիչներին եւ համակարգի փոփոխություններին՝ ԲՀԿ առաջնորդն ասաց. «18 բալ ստացած ուսանողը դուրս է մնացել. ուսանողն է մեղավո՞ր, թե՞ նախարարը։ Ասում եմ՝ ծրագիր սխալ եք կազմել. ով կազմել է՝ հեռացրեք այդ մարդուն։ Ուսանողներից եւ ծնողներից ներողություն խնդրեք ու ասեք՝ ծրագիրը սխալ է կազմված։ Շանտաժ անեն, սուտ բաներ գրեն՝ Ծառուկյանը կրթության մասին է ասում։ Ծառուկյանը կրթության մասին ասել է՝ արժեքների համար։ Ցանկացած իմ հարցին նրանք չեն հակադարձում, այլ չգիտեմ՝ ինչերից են խոսում»։

error: Content is protected !!