Խոհարարական այս գաղտնիքների մասին պետք է իմանա յուրաքանչյուր տնային տնտեսուհի

Բոլորն էլ ցանկանում են համեղ պատրաստել և զարմացնել բոլորին։ Խոհարարությունը շատ նուրբ աշխատանք է և մանրակրկիտ։ Խոհարարական այս գաղտնիքները շատ կարևոր են, դրանց մասին պետք էն իմանան յուրաքանչյուրը, որպեսզի ամեն ինչ ավելի ճիշտ և հեշտ լինի։

1. Եթե ճիշտ ժամանակին չեք հասցրել հավաքել արգանակի վերին շերտում առաջացող փրփուրը, կարող եք կաթսայի մեջ մեկ բաժակ սառը ջուր լցնել: Այդ դեպքում փրփուրը կբարձրանա վերև, և Դուք կարող եք հեռացնել այն:

2. Լավ կլինի հին կարտոֆիլը խաշելիս ջրի մեջ ավելացնեք քացախ, դափնու տերև և սխտոր: Որքան հին է կարտոֆիլը, այնքան շատ ջուր պետք է լցնել:

3. Խմորիչով պատրաստված խմորն ավելի փափուկ կստացվի, եթե այնտեղ ավելացնեք խաշած և քերված կարտոֆիլ:

4. Կոտլետներն ավելի փափուկ և համեղ կլինեն, եթե տապակելուց 1 կամ կես ժամ առաջ դրանց վրա քսեք քացախ կամ բուսական յուղ: Նույնը կարելի է անել նաև գրիլի համար նախատեսված մսի դեպքում:

5. Եթե ուզում եք, որպեսզի կոտլետները շատ համեղ ստացվեն, ապա ֆարշի մեջ ավելացրեք շատ մանր կտրատված և մի փոքր տապակած սոխ և հում կարտոֆիլ: Կարտոֆիլը և սոխը պետք է լինեն հավասար քանակությամբ:

6. Եթե ուզում եք ստանալ թեթև և փափուկ սերուցք, ապա հարելիս պետք է հարել ութաձև, այսինքն՝ ոչ միայն ամանի կենտրոնում, այլև կողքերով:

7. Ձուկը տապակելու ընթացքում չի առանձնանա իրարից, եթե տապակելուց առաջ այն չորացնեք սրբիչով և նույն պահին էլ համեմեք աղով:

8. Սունկը, հատկապես ապուրներում, ավելի համեղ է լինում, երբ այն քիչ եք կտրատում:

9. Հում վիճակում քերված կարտոֆիլը խառնեք կաթի հետ, հակառակ դեպքում այն կփոխի գույնը և համը:

10. Հավի արգանակի մեջ ոչ մի համեմունք մի ավելացրեք: Պետք է ավելացնել միայն գազար և սոխ: Հակառակ դեպքում արգանակը կորցնում է իր համը:

11. Կարտոֆիլով պյուրեն պետք է խառնել միայն ձեռքով: Հարիչով խառնելիս, ճիշտ է, ավելի գեղեցիկ է ստացում, բայց՝ ոչ օգտակար:

12. Երբեք դափնու տերևը մի թողեք ապուրի մեջ: Այն հրաշալի համ է տալիս միայն եռալու ընթացքում, իսկ ապուրի պատրաստ լինելուց հետո այն պետք է շտապ հեռացնել:

13. Բուսական յուղը տապակելու ընթացքում չի սևանա, եթե տաքացած թավայի վրա աղ լցնեք:

14. Խմորն ավելի շուտ պատրաստ կլինի, եթե նրա մեջ մի քանի երկար մակարոն մտցնեք:

15. Անթթխմոր խմորով պատրաստված ուտեստներն ավելի համեղ կլինեն, եթե դրանց մեջ ավելացնեք մեկ գդալ կոնյակ:

16. Տապականեր պատրաստելիս առաջին պահին կրակը պետք է շատ ուժեղ լինի, այնուհետև կարելի է կամաց-կամաց իջեցնել այն:

17. Եթե ուզում եք, որ լոբին խաշելիս չփոխի գույնը, ապա խաշեք այն բաց կափարիչով:

18. Ձեթը տապակելու ընթացքում չի թռնի ձեզ վրա, եթե տապակի մեջ մինչ ձեթն աղ լցնեք:

19. Կաղամբով աղցանի մեջ խնձորի փոխարեն կարող եք դնել նարնջի շերտաձև կտորներ:

20. Աղցանի մեջ բուսական յուղ կարելի է ավելացնել միայն աղից, պղպեղից և քացախից առաջ:

21. Մայոնեզով պատրաստված աղցանները, ինչպես նաև՝ վինեգրետն ավելի համեղ կլինեն, եթե մատուցելուց առաջ մեջը լիմոնի կեղև դնեք: Կեղևը պետք է պահել առավելագույնը 10 րոպե:

22. Վինեգրետն արտասովոր համեղ կլինի, եթե մատուցելուց առաջ վրան լցնեք մեկ գդալ կաթ և մեկ գդալ շաքարավազ:

23. Սոխի կեղևը կարող է շատ գեղեցիկ գունավորել արգանակը: Այն նաև շատ օգտակար է:

24. Հավն ավելի շուտ կեփվի, եթե 20-30 րոպե խաշվելուց հետո ևս 20 րոպե եփեք սառը ջրում:

25. Որպեսզի միսը վառարանում չվառվի և չչորանա, պետք է վառարանի մեջ դնել նաև ջրով լցված սիլիկոնե գլանակներ:

26. Որպեսզի ձուկը տապակելիս շատ ուժեղ չբուրի, ձեթի մեջ պետք է մանր կտրատված կարտոֆիլ լցնել:

27. Ձմեռվա համար կոմպոտ պատրաստելիս, եթե ուզում եք, որ այն արագ սառչի, պետք է հեղուկով լցված կաթսան դնեք սառը ջրով լցված մեկ այլ տարայի մեջ:

28. Կիսել պատրաստելիս օսլան պետք է լցնել ոչ թե կաթսայի կենտրոնում, այլ անկյուններում: