Խաղաղության աղոթք Կիսվեք Ձեր էջում թող Աստված պահապան լինի ձեզ

Խաղաղությամբ Քո, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից և խոսքերից, ամրացրու մեզ և աներկյուղ պահիր ամենայն չարից: Հավասարեցրու մեզ Քո ճշմարիտ երկրպագուներին, ովքեր հոգով և ճշմարտությամբ երկրպագում են Քեզ: Քանզի Ամենասուրբ Երրորդությանդ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղոթք ռազմական հերթապահության ժամանակ

Չեմ սոսկա ես նրանց բյուրավոր զորքերից, որոնք ամեն կողմից պատել ու պաշարել են ինձ:
Արի Տեր, փրկիր ինձ, Աստված իմ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել են ինձ հետ:
Դու մեղավորների ատամները կփշրես:

Տիրոջից է փրկությունը, Քո օրհնությունը ժողովրդիդ վրա թող լինի (Սաղմոս 3:7-9):

Փառք Ամենասուրբ Երրոդությանը՝ Հորը, Որդուն և Ս. Հոգուն. Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: