Լիլիթ Հովհաննիսյանի և ամուսնու կրքոտ լուսանկարները վաղ անցյալից

Լիլիթ Հովհաննիսյանը մեր շոու բիզնեսի ամենաքննարկվող հայտնիներից է, ում ամեն մի քայլն ու լուսանկարը նրա երկրպագուների ու նաև նրան չսիրողների մանրադիտակի տակ է հայտնվում վայրկենական: Լիլիթի արտաքինի ու ստեղծագործական գործունեության մասին պարբերաբար տարածվող իրական ու սուտ բոլոր լուրերի ֆոնին արդեն մոռացվել է այն փաստը, որ նա նաև ամուսնացած կին է:

Գուցե և սրան նպաստում է այն, որ Լիլիթը ամուսնու հետ երկար ժամանակ է  լուսանկարներ չի հրապարակում: Շատերի կարծիքով Լիլիթը ամուսնալուծվել է բոլորից  թաքուն, դրա համար էլ ոչ նկարներ է հրապարակում, և ոչ էլ մտածում է երեխա ունենալու մասին, և նրա ու Վահրամի միջև միայն գործնական հարաբերություններ են,  սակայն սրանք լոկ խոսակցություններ են:

Ինչևէ, այսօր որոշեցի վերանայել Լիլիթի ու Վահրամի հին լուսանկարներն ու անկեղծ ասած՝ շատ ափսոս կլինի, եթե պարզվի, որ նրանց ամուսնալուծության մասին բամբասանքները իրավացի են, որովհետև նրանք իսկապես շատ գեղեցիկ զույգ են:

Լիլիթ Հովհաննիսյանը ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 7-ին Երևանում: Մինչև 2002 թվականը սովորել է Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։ 2005 թվականին ավարտել է Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալի բաժինը։ Երգի ասպարեզում`Լիլիթին սպասում էին բազմաթիվ խոչընդոտներ և արգելքներ, սակայն այնուամենայնիվ նա հաղթահարեց դժվարությունները և որոշեց առաջին անգամ մասնակցել մի մեծ մրցույթի՝ «Հայ սուպերսթար» նախագծի 1-ին եթերաշրջանին։

Այս մրցույթում նա գրավեց 4-րդ տեղը։ Այնուհետև Լիլիթը մասնակցեց մեկ այլ մրցույթի, որը կոչվում էր «Ընծա : Այստեղ ֆինալը լիովին տարբերվեց նախորդից։ Երգչուհուն բաժին հասավ «Գրան Պրի»-ն` վաստակելով միայն ամենաբարձր` «7» գնահատականը։ Ավելի ուշ՝ 2011 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժինը։

Լիլիթ Հովհաննիսյանը ամուսնացել է 2011 թվականի հունիսի 29-ին։ Նրա ամուսինը երգիչ, երգահան և պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանն է։ Վահրամը և Լիլիթը ծանոթացել են «Հայ Սուպերսթար 1» նախագծի շրջանակներում, որին մասնակցում էր Լիլիթ Հովհաննիսյանը, իսկ Վահրամ Պետրոսյանը հանդես էր գալիս որպես դաշնակահար։ Վահրամ Պետրոսյանը և Լիլիթ Հովհաննիսյանը համատեղ ձայնագրել են «Հետ չգաս» դուետը, որի հիման վրա նկարահանվել է նաև տեսահոլովակ։

 

error: Content is protected !!