Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է տեղակայվեն խաղաղապահներ

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու համար պետք է տեղակայվեն խաղաղապահներ։ Այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը վստահ է, որ Ղարաբաղում քաղաքական կարգավորումը հնարավոր է։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ։

Ռուսաստանցի դիտորդ զինվորականները կարող են ներառվել Լեռնային Ղարաբաղում հրդ ադարի վերահսկման մեխանիզմի կազմի մեջ, հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

«Ինձ համար դա հարց չէ, թե ումն է Ղարաբաղը, ես միլիոն անգամ ասել եմ, որ այնտեղ ապրել են, ապրում են և կապրեն հայերը։ Արցախն ուղղակի հայկական է, վերջակետ:  Եվ այս կոնֆլիկտում մենք, որպես Ռուսաստան պետք է իրականացնենք մեր պարտավորությունները Հայաստանի հանդեպ:

Ճի՞շտ է, ճիշտ է։  Հայաստանի առաջ։ Իսկ Ղարաբաղի հարցում մեր դիրքորոշումը արավել քան պարզ է, մենք պետք է թույլ չտանք հայագի բնակչության ոչնչ ցում։ Հինգ տարածարջան, երկու, սա հարց է բանակցային սեղանի շուրջ, բայց սա Թուրքիայի հարց չէ, ու գրոհայինների հարցը չէ, որոնց բերում են Սիրիայից մեր սահմանների մոտ:

Իսկ ու՞ր են պատժամիջոցները Թուրքիայի հանդեպ։»,- այս մասին իր հեղինակային հաղորդման ժամանակ РОССИЯ 1-ի եթերում հայտնել է Սոլովյովը։

error: Content is protected !!