Լավաշով պատրաստված այս ձողիկների համից ուղղակի անհնար է հագենալ, ահա դրանց բաղադրատոմսը

Սա կարող է դառնալ ձեր իդեալական նախաճաշը. պատրաստվում է շատ արագ ու հեշտ, մնում է միայ պահելչափաբաժիններն ու հետևել պատրաստման հրահանգներին: Խրթխրթան,  կարմիր, անուշաբույր  ձողիկները պատրաստվում են շատ արագ, առանց ավելորդ ջանքերի:

Բաղադրիչներ. 1 հատ լավաշ, 2 ձու, 2 պճեղ սխտոր, 150 գ պանիր, Կանաչի ըստ ճաշակի, Աղ, պղպեղ ըստ ճաշակի, Կարագ տապակելու համար:

Պատրաստման եղանակը. Պանիրը կտրատել ձողիկների տեսքով: Սխտորը, կանաչին մանրացնել և խառնել: Ձվերը հարել և համեմել աղով: Լավաշը կտրատել 8-10 սմ  երկարությամբ և 10-12 սմ լայնությամբ ուղղանկյունների:

Ուղղանկյան  եզրին դնել պանիրի ձողիկը, վրան լցնել սխտորն ու կանաչին և գլանաձև խնամքով ոլորել: Ստացված ռուլետները  թաթախել ձվի մեջ և տակապել կարագով երկու կողմից:

Մատուցել  թթվասերով  կամ նախընտրած սոսուսով: Բարի ախորժակ

error: Content is protected !!