«Լավագույն տղերքը․․ փչանում են»․ լևոն քոչարյանը, Արսենին ավելին կվճարի, քան վերջինիս պատգամավորական աշխատավարձն է․ Ալիս Սողոմոնյան

Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարդ փչացնելու պրոցեսն ու դուխովի ցավալի նահանջը․․ Ըստ հանցագործ նախկինների դավադիր խաղերի ու սին ծրագրերի, մարզիկ Արսեն Ջուլֆալակյանին, օդում պտտվող լուրերի համաձայն, խոստացել են «ապագա երկրի» սպորտի նախարարի պաշտոնը: Պարզվում է, Ռուբեն Հախվերդյանի «Լավագույն տղերքը հեռանում են» երգն այսօր կարելի է նորովի երգել. «Լավագույն տղերքը… փչանում են»:

Այո, փչանում են, կամ նրանց հաջողությամբ փչացնում են հանցագործ ռոբիկ քոչարյանն ու նույնքան հանցագործ սեռժիկ սարգսյանը: Մարզիկների պարագայում՝ ռոբիկի տղա լյովիկ քոչարյանի միջոցով է արվում, որը ժամանակին սերտ կապեր է ունեցել մի քանի մարզիկների հետ: Ապացույցը՝ Արսեն Ջուլֆալակյանը, ով նախօրեին վայր դրեց Ազգային ժողովի պատգամավորի իր մանդատը:

Արսենին ի՞նչ են խոստացել նրանք, որ կարողացել են համոզել, որ վայր դնի իր մանդատը: Նախկինների այս ճղճիմ քայլը Ազգային ժողովում «իմքայլականների» շարքում ճեղքվածք առաջացնելո՞ւ դավադրություն է, թե՞ իլյուստրացիա է սկսվում նաև «իմքայլականների» ճամբարում: Կամ գուցե նոր դիմակնե՞ր են պատռվում: Դե, նախ Արսենը չի ափսոսա ամսական հազար դոլարից ավել իր աշխատավարձը կորցնելը, քանի որ թալանչի քոչարյան ռոբիկի՝ տասնվեց միլիոն կարողություն ունեցող որդին՝ լևոն քոչարյանը, Արսենին ավելին կվճարի, քան վերջինիս պատգամավորական աշխատավարձն է:

Այս կաշառքից բացի է՞լ ինչ կարող են խոստացած լինել Արսենին: Պարզ է, լավագույն մարզիկի ապագա գործը սպորտի նախարար լինելն է. տարիքը մեծանում է, ակտիվ սպորտն էլ շուտով թողնելու է: Այսինքն, Արսենն արդեն հավատում է, որ նրանց երազանքն այնքան էլ հեռու չէ իրական դառնալուց: «Հողեմ ձեր երազանքը»,-կասեր տատս: Ափսոսում եմ, որ Արսենը շատ էժան քայլ արեց, որով ստվերեց մարզաշխարհում վաստակած իր փառքը: Արսենը համաձայնվել է պայմաններին, ու շուխուռն արդեն ընկավ՝ «Իմ քայլականների ճամբարից լքում են լավագույն տղերքը»:

Իսկ ես էլ կավելացնեմ. «Իմքայլականների թիմը լքում են տատանվողներն ու ապագա դատարկության վրա հույս դնողները»: Փչացման այս լկտի գործընթացն ուղիղ կապ ունի ամբաստանյալ ռոբիկ քոչարյանի դատավարության ձգձգումների և, ընդհանրապես, դատաիրավական համակարգն այդ նեխած վիճակում պահելու հետ: