Իրական հրաշք․ խաչի պես ծաղկած ծառ՝ Դիլիջանում

Դիլիջանում մայր բնությունը յուրահատուկ օրհնություն է ուղարկում բոլորիս։ Ոլորանների մոտ՝ արգելապատնեշից այն կողմ հսկա խաչ է հայտնվել՝ ծաղկած ծառի տեսքով։ Բարդ է հավատալը, բայց դա իսկապես բնության ձեռքի գործն է։ Գեղեցիկ ծառը բավականին ճոխ տեսք ունի։ Սպիտակ ծաղիկները կարծես խորհրդանշում են կյանքի շարունակությունը։

Իրապես, կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակում շատերի համար բարդ է ապրելը՝ տարբեր պատճառներով։ Բոլոր հուսահատների համար սա հույսի շողք է։

Հնարավոր է դիտարկել նաև այս խաչը ոլորաններում հաճախ տեղի ունեցող ավտովթարների պատճառով, որտեղ շատ մարդիկ են մահանում։ Խաչը խաղաղության ու բարության նշան է։

Թող այս բարի խաչը պահապան լինի ոլորաններով երթևեկողների համար, ինչպես նաև բարության խորհրդանիշ՝ բոլորիս համար՝ կարանտինային բարդ օրերը հաղթահարելու ու անվնաս ավարտելու համար։ Աստծո թող սփռվի բոլորիս վրա, կարծես բնությունն էլ խաղաղության խորհրդանշով հուշում է մեզ այդ մասին։

error: Content is protected !!