Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի աշխատանքը

Դավի Տոնոյանը 1986-1988 թվականներին  ծառայել է Խորհրդային բանակում։ 1992-1994 թվականներ — ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։1994 թվական – զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ։ 1997 թվական – ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչության սպա։

1998-2004 թվականներին  ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։ 2004-2007 թվականներ – ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։

2007-2008 թվականներին ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ։ 2008-2010 թվականներ – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։

2010 թվական հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար: 2018 թվականին ՀՀ վարչապետի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար: