Ի՞նչ անկախության մասին է խոսքը, երբ մարդը վախենում է դուրս գալ տնից. Գևորգ Պետրոսյանի կոշտ արձագանքը Նիկոլ Փաշինյանին

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի մանևրել, միևնույնն է՝ երբեք անկախության տոնին մարդիկ այսքան տխուր ու հուսաբեկ չեն եղել:

Նիկո՜լ, ճոռոմ բառեր ասելու փոխարեն, մարդկանց դուրս բեր էս վիճակից։ Ի՞նչ անկախության մասին է խոսքը, երբ մարդը վախենում է դուրս գալ տնից, քանի որ քո ձեռքով քաղաքացին դարձել է տուգանքի մատերիալ։ Գոնե ամոթ ունեցիր, լռիր։

Հիշեցնենք, որ այսօր լրանում է ՀՀ Անկախության 29-րդ տարելիցը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով, խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։

Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «Այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

Անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Անկախությունը ճանաչող առաջին երկիրը Լիտվան է, որ անկախությունը ճանաչեց մինչև անկախության հռչակումը՝ 1991 թ. օգոստոսի 14-ին: 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

error: Content is protected !!