Ժողովուրդ, դիմակ պարտադրողները ձեզ ստիպում են մ ռն ել, սթափվեք. Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.Ես դիմակով չեմ ծնվել, որ դիմակով մ ռնե մ։ Դիմակը (խոսքը դնչկալի մասին է) փնթիություն է։ Ասենք՝ էդ՝ իր իրական առաքելությունից շեղված ոստիկանը ո՞նց է ստուգելու, թե դիմակը քանի օրվա է:

Վերցնելու է հոտ քաշի՞։ Արա, բայց ինչ զզվելի եք դուք, դիմակ պարտադրողներ։ Ժողովուրդ, դիմակ պարտադրողները ձեզ ստիպում են մ ռն ել, սթափվեք։

Խնդրում եմ սթափվեք։ Միասին, մեկ վայրկյանում շպրտեք դիմակները: Հետո տարբեր հիվանդություններ եք ձեռք բերելու, իսկ Նիկոլը ձեզ բուժման փող չի տալու։

Ինքը թռնելու ա, ու վայելելու ա ձեզանից կլպած փողերը։ Դուք դիմակով չեք ծնվել, որ դիմակով մ ռցն ե ք։ Նայում եմ ծանր բեռը ձեռքները՝ դիմակով քրտնխաշ քայլող տարեցներին, վատ եմ զգում ա՜յ անխիղճներ։ Մի կործանեք ազգը։ Վերջ տվեք դիմակահանդեսին։

Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը 2009 թ. մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2009-2010 թթ. և 2015-2016 թթ. — ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ։ 2009 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Նախագահի հրամանգրով ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից: Շրջանառվող լուրերի համաձայն, պաշտոնանկության պատճառն էր լրագրողին սպառնալը։

2010 թ. դադարեցրեց իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ 2015 թ. վերակագնեց իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ 2016 թ. մարտի 12-ին կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ հեռացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ կուսակցության հասցեին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում վարկաբռկիչ գնահատականներ հնչեցնելու համար։ 2017 թ․ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով։

2018 թ. դեկտեմբերի 9-ին ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ ցուցակով:

error: Content is protected !!