Թուլումբայի պատրաստման ամենահաջողված բաղադրատոմսը. փորձեք ու հաստատ չեք փոշմանի

Թուլումբան արևելյան ամենահայտնի և համեղ քաղցրավենիքներից մեկն է, որը նաև ծատ սիրված է հայերի կողմից, ու շատ տնային տնտեսուհիներ են այն պատրաստում: Վստահ ենք, դուք նույնպես սիրում եք այս համեղ քաղցրավենիքը, իսկ գիտեք արդյոք դրա պատրաստման եղանակը: Եթե ոչ, ապա սա հենց ձեզ համար է: Հետևեք հրահանգներին և կստանաք անմահական թուլումբա:

Բաղադրիչներ: Խմորի համար՝ ալյուր — 250 գր, ձու — 4 հատ, կարագ — 80 գր, ջուր — 250 մլ, բուսայուղ — 300 մլ: Օշարակի համար՝ ջուր — 200 մլ, շաքարավազ — 200 գր, հյութ կիտրոնի — 20 մլ:

Պատրաստման եղանակ` Պատրաստում ենք խմորը: Ջուրն ու կարագը եռացնում ենք, ավելացնում ալյուրն ու մի քանի րոպե եփում: Խմորը սառեցնում ենք և ավելացնում ձվերը, ինչից հետո լավ խառնում ենք: Բուսայուղը տապակի մեջ շիկացնում ենք և հրուշակեղենային պարկի ատամնավոր գլխադրով 2-3 սմ երկարությամբ թուլումբաներ ձևավորում: Բոլոր կողմերից տապակում ենք, որպեսզի ոսկեգույն դառնան:

Պատրաստում ենք օշարակը: Ջուրը, շաքարավազը և կիտրոնահյութը եռացնում ենք և 15 րոպե եփում: 5.Պատրաստի թուլումբաները 10-15 րոպեով դնում ենք օշարակի մեջ: Ի դեպ, եթե շատ եք թուլումբա պատրաստել, ապա կարող եք սառնարանում պահել, բայց առանց սննդային թաղանթով կամ փաթեթով ծածկելու, որպեսզի շնչեն: