Թեստ.Ճանաչու՞մ եք մերօրյա հերոսներին

Նոյեմբերի 16-ը ապրիլյան պ шտերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Ապրիլյան պ шտերազմի օրերին ողջ հայության սիրտը Արցախի սահմանին էր, այդ օրերին նոր սխրանքներ գործեցին, 18-20 տարեկան երիտասարդներ հերոսացան:

Արցախ-ադրբեջանական շփման գծում  ծավալված թեժ մ րտերից հետո Արցախի հեր  пսների ցանկում ավելացավ ևս մեկ անուն, բոլորից ամենաերիտասարդը։ 19-ամյա Ռոբերտ Աբաջյանն առաջինն է, ով, կրտսեր սերժանտ լինելով բարձրագույն կոչման արժանացավ: Նա ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու արժանացավ  «Արցախի հերոսի» կոչման և պարգևատրվեց  «Ոսկե Արծիվ» շքանշանով:

Ռոբերտի բացառիկ հեր  սությունը անտարբեր չթողեց և ոչ մեկին, ապրիլյան պ տեր  ազմից հետո նրան ճանաչեցին որպես հերпս, իսկ հարազատներ, ընկերների համար, բացի հերոս լինելուց, մնաց բարի, հումորով, բոլորին հասնող Կյաժը: Հերпսի անունն են կրում Հայաստանում բազմաթիվ դասասենյակներ, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի լսարան ու գրադարանը։

-Պապ ջան, ծնունդդ շնորհավոր: Տղեդ գնում ա դիրք պահելու։ Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի` ապրիլի 1-ին հոր հետ ունեցած վերջին հեռախոսազրույցն էր. զինվորը շտապեց իր կյանքի գնով հայրենի հողը պահելու: