էդ ոմանք Արցախի պատերազմը հորով֊մորով էին արել, որ աֆրիկյան սաֆարիներում առյուծ էին քշում

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.Էդ երբվանից ձիավարությունը դարձավ լրջագույն խոչընդոտ Արցախի հիմնահարցը կարգավորելու գործընթացում, էդ նույն տրամաբանությամբ կարելի է մարդկանց «մեղադրել» գիշերը քնելու, հաց ուտելու և այլնի մեջ։

Հ.Գ. էդ ոմանք Արցախի պատերազմը հորով֊մորով էին արել, որ աֆրիկյան սաֆարիներում առյուծ էին քշում կամ Մոնտե֊Կառլոյի կազինոններում միլիոններ էին տանուլ տալիս։

Էդ ժամանակին ոչ մեկ նրանց չմեղադրեց ապրիլյան պատերազմը տանուլ տալու, հարյուրից ավելի անմեղ զինվորների կյանքի գնով բանակը թալանելու, հարյուրավոր հեկտար հողերն անվանարկելու և կորցնելու մեջ։

Էդ Արցախի անունը տալով են սեփական ժողովրդին «էշի տեղ դրած» քշել, իրենց ագահությունն ու թալանը պարտակել Արցախի անվան տակ։

Հ.Գ. Ձի քշելն անվտանգ զբաղմունք է, իսկ Արցախի անվան տակ սեփական ժողովրդին երեսուն տարի «քշելը» անաստվածություն։

2018 թվականի հուլիսի 26-ին հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրեց Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2008 թվականին այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի սահմանադրական կարգը։

Միաժամանակ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու համար[18]: Հաջորդ օրը դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորել 2 ամսով։ Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը, և նա ազատ է արձակվել։ Նոյեմբերի 15-ին Հայաստանի վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը, բեկանել է վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն վերաքննիչ դատարան նոր քննության։ Դեկտեմբերի 7-ին վերաքննիչ դատարանը որոշել է, որ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի։ Ամիսներ առաջ նրան գրավի դիմաց ազատ են արձակել, սակայն դատավարությունը դեռ շարունակվում է։