«էդ դավաճանի հետ ինքնասիրությունս թույլ չի տալիս ճանապարհ անցնեմ․ կարճ պատմություն շպիոն Օնիկի մասին»․ Սիփան Փաշինյան

Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.Կարճ պատմություն շպիոն Օնիկի մասին: Իջևանում քայլում եմ, մոտենումա Իջևանի բնակիչներից մեկը, թե բա Օնիկի ներկայացուցիչներից մեկն էր եկել ասում էր փող տանք ( կլորիկ գումար ) ծախսեք, ընտրություններին էլ եղեք մեր թեկնածուն:

Ծիծաղելով պատմումա ու շարունակում, որ մերժելա, որից հետո մոտ երկու անգամ էլ են առաջարկել, վերջում ասելա էլ չգաք, չի լինի:

Լսելուց հետո հարցնում եմ, բա ինչու մերժեցիք, ասումա ում ում, բայց էդ դավաճանի հետ ինքնասիրությունս թույլ չի տալիս ճանապարհ անցնեմ` անկախ գումարից և պայմաններից, և հավելեց, որ մտադիրա մրցակցության մեջ մտնել:))

Ցենզուռայից դուրս բառերը, որը ներկայցվում էր, հասկանալի պատճառներով չեմ կարող ներկայացնել:

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը 1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ-ում աշխատում է 2000 թվականից: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 2000-2003 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում որպես Մասիսի բաժնի օպերլիազոր: 2003-2009 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում՝ սկզբում որպես ավագ օպերլիազոր, այնուհետև՝ որպես գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ: 2009 – 2016 թվականներին աշխատել է Երևանի քաղաքային վարչությունում որպես Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ։

2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը: 2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: 2019 թվականի սեպտեմբերի 16-ին ազատվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2020 թվականին ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ։

error: Content is protected !!