Զոմբիկներ և ֆեյքիկներ ձեր մուտքը արգելված է.Մհեր Արմենիայի հերթական սկանդալային գրառումը

Երգիչ Մհերը ֆեյսբուքյան իր էջում գրում է.Սփյուռքում ապրող մեր (իհարկէ ոչ բոլոր)հայրենակիցները ունեն լրիվ այլ պատկեր, թե ինչ է իրականում կատարվում ՀՀ-ում և հաճախ հետևություններ են անում սոցիալական ցանցերի հրապարակումներից։

ՀՀ վերադարձեք և տեսեք, թե ինչ է կատարվում և ինչ վատ վիճակում է ապրում ազգը։ Շատ հեշտ է համակարգչի առջև նստած՝ քննադատել ճշմարտությունը տեսնող առավել ևս՝ ճշմարտությունը բարձրաձայնող ՀՀ քաղաքացուն:

Եթե այդքան հայրենասեր եք, եկեք, ապրեք և տեսեք: Ձեր ձայնը տաք տեղից է գալիս։ Ձախողվшծ, վթարված երկիր:

Այսպիսին է այսօր նոր Հայաստանը: Առաջընթաց չկա ոչ մի ոլորտում, ոչ արդյունաբերությունում, ոչ գյուղատնտեսությունում, ոչ էլ տնտեսությունում: Եվ ինչքան էլ Նիկոլը փորձի համոզել, որ կատարել է իր տված խոստումները՝ դրանից իրականությունը չի փոխվում՝ բոլորի աչքի առջև ՀՀ-ն քայլ առ քայլ գլորվում է դեպի անդունդը։

Գնալով երկրի վիճшկը վատանում է։ Թեև էլ ո՞ւր վատանա, եթե առանց այդ էլ, թեկուզ հենց պաշտոնական տվյալներով, աշխարհում բազում պետությունների տվել-անցել ենք:

Ասում են՝ մեկ մլն բնակչի հաշվով մ ш հերի ո ղ բերգական ցուցшնիշով տարածաշրջանում առաջինն ենք։ Այսքանից հետո Նիկոլը պետք է առողջապահության, մեր դեպքում՝ առողջաքանդության վայ-նախարարին վաղուց հեռացներ աշխատանքից։ Չէ, փոխարենը Նիկոլը և իր թիմը, երկրի առանցքային խնդիրները թողած, կեղծ կո նվեցիաներ են թաքուն-թաքուն հաստատում,գույքահարկ բարձրացնում։ Երբեմն ցանկանում ես հարցնել՝ կներեք էլի, ձեր վերին կտուրում կարո՞ղ ա մի բան պակաս ա։

Թե՞ երևի կտուր ընդհանրապես չկա։ Փաստորեն աստղային հիվանդությունը քաղաքական գործիչներին էլ է կպնում։

P.S.Զո մբիկներ և ֆե յքիկներ ձեր մուտքը արգելված է։