«Երևանի էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ.». Հայկ Մարության

«Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում ստորագրեցինք առաջին երկու՝ հ. 36 և հ. 49 մանկապարտեզների հիմնանորոգման պայմանագիրը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նշել է, որ ծրագրի վերջնարդյունքում երեխաները կունենան կապիտալ վերանորոգված, էներգաարդյունավետ և սանիտարական նորմերի պահպանմամբ մանկապարտեզներ։ Շենքերը կհարմարեցվեն և մատչելի կդառնան տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով անձանց համար: «Երևանի էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ, մի շարք նախակրթարաններում էլ կիրականացվեն էներեգաարդյունավետության միջոցառումներ»,- գրել է Մարությանը:

Հայկ Մարությանը 1996 — 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան՝ «220 վոլտ», «Վայլուր», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Թույն կասետ», «Ուրիշ կասետ», «Բանդա», «Կոմերցիոն ներկայացում» («Արմենիա» հեռուստաընկերության հետ համատեղ)։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատում է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Համատեղ ստեղծել է հետևյալ նախագծերը՝ «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «7.5», «No Comment», «Ալա Բալա Նիցա»։

Նաև մասնակցել է բոլոր նախագծերում՝ որպես դերասան։ Մասնակցել է բազմաթիվ հեռուստա և կինոնկարահանումների։ 2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի մայիսից սկսած` բուռն մասնակցություն է ունեցել Հայաստանի «Քայլ արա» շարժմանը։

2013 թվականի ամռանը Երևանում սկսված հասարակական տրանսպորտի թանկացման դեմ ցույցերի ժամանակ Հայկ Մարությանը և իր ընկերներ իրենց մեքենաներով կանգառներում հասարակական տրանսպորտին սպասող քաղաքացիներին անվճար տեղափոխում էին Երևան քաղաքի տարբեր վայրեր։

 

2018 թվականին մասնակցել է քաղաքացիական անհնազանդությանը, որը կոչվել է նաև Թավշյա հեղափոխություն մի շարք հայտնի մարդկանց, ինչպես նաև հեղափոխության կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի հետ: 2018 թվականի սեպտեմբերին՝ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո, միացել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը և «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվել Երևանի ավագանու թեկնածու: Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրություններում դաշինքը հաղթել է՝ հավաքելով ընտրությանը մասնակցածների ձայների 81,06 %-ը։

error: Content is protected !!