Երկու օր առաջ վարչապետ Փաշինյանի հետ Տավուշում էի․ ինձ այնքան գնահատված զգացի․․ Ռաֆայել Քոթանջյանը տոնել է 78-ամյակը

Օրեր առաջ հայտնի հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյան ծննդյան 78-րդ ամյակն էր։ «Ժողովուրդ» օրաթերթը դերասանի հետ զրուցել է առօրյայի, շնորհավորանքների եւ գնահատվելու մասին: Ռաֆայել Քոթանջյանը նշել է, որ վաղ առավոտից հեռախոսային զանգերը եւ շնորհավորանքները չեն դադարում. «Ինձ համար շատ հաճելի է, որ մարդիկ իրենց կարեւոր առօրյայի մեջ ինձ համար ժամանակ են գտել, եւ ջերմագին շնորհավորել են: Ինձ համար դրանից առավել գեղեցիկ բան պատկերացնել չի կարելի»: Իսկ այն հարցին, թե արդյոք գնահատված իրեն զգում է մեր երկրում, թե ոչ, դերասանն ասաց․

«Երկու օր առաջ ես շատ գեղեցիկ երեկոյի մասնակցեցի, որը կազմակերպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա հմա նամերձ Տավուշի մարզում՝ հատուկ տավուշցիների համար: Ելույթ էր ունենում սիմֆոնիկ նվագախումբը. մինչ այսօր Տավուշի ամբողջ պատմության մեջ, Տավուշի կյանքում երբեք ոչ մի սիմֆոնիկ նվագախումբ ելույթ չի ունեցել:

Դա շատ պատմական բան էր, եւ շատ հաճելի էր, որ մեր շրջանի ժողովուրդը անմասն չի մնում ամենավերջին նորույթներին: Տավուշում ելույթ էր ունենում նաեւ հայ աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, մեծ սիմֆոնիկի ամբողջ կազմի հետ միասին:

Ինձ համար դա մի առանձնահատուկ հաճելի զգացողություն էր եւ ես դահլիճում նստած մեծ բավականություն էի ստանում եւ ինձ որպես դիտորդ չէի զգում, այլ մասնակիցն էի այդ ամենի:

Ինձ համար այնքան հաճելի էր, այնքան մարդիկ մոտեցան ինձ եւ իրենց գնահատանքի եւ երախտիքի խոսքը հայտնեցին, այնքան գեղեցիկ խոսքեր լսեցի, որը հավաստիքն էր այս ամեն ինչի, որ անգամ շատ հեռու շրջաններում մարդիկ սիրում են, հարգում են եւ անհամբեր սպասում են, թե երբ պետք է ավարտվի այս կոր ոնավ իր ուսը, որպեզի կարողանանք շփման ավելի գեղեցիկ տարբերակներ գտնել, ոչ միայն բարեւել , խոսել, այլ նաեւ մեկս մյուսին ուրախացնել»,- նշեց վաստակաշատ դերասանը։