Երեխա ունեմ մեծացնելու, օգնի՛ր, Տեր Աստված, տո՛ւր ինձ համբերություն, որ օգնեմ նրան, երբ նեղությունների մեջ է. հզոր մայրական աղոթք

Երեխա ունեմ մեծացնելու, օգնի՛ր, Տեր Աստված, որ իմաստությամբ և ուրախությամբ կատարեմ իմ պարտականությունները։ Օգնի՛ր, որ միշտ տեսնեմ նրան այնպես հստակ, «ինչպես որ ինքն է»։ Նրանով ունեցած իմ հպարտությունը թող չծածկի նրա թերությունները։ Մի՛ թույլ տուր, որ նրա համար ունեցած իմ վա խը շատացնի իմ կաս կածներն ու վախերը՝ նրան ևս իր հերթին դարձնելով կաս կածամիտ և վախկոտ։

Տո՛ւր ինձ համբերություն և լավ հիշողություն, որպեսզի հիշեմ իմ երիտասարդության դժվարին օրերը և օգնեմ նրան, երբ նեղությունների մեջ է։Թող միշտ հիշեմ Քո ուրախարար օրհնությունները, որ չլինի թե կյանքի ճ նշումների, լար վածության և աշխատանքի ծանրության պատճառով վհատվեմ և մոռանամ, որ փոքրիկ մանկան ծիծաղը կյանքի հույսն է։

Լուսավորի՛ր իմ դատողությունը, որպեսզի կարողանամ նրան կրթել այնպես, որ նրա ամեն ինչի մեջ լինի մանկան պես անբիծ ու անմեղ։Օրհնյա՛լ Տեր, օգնի՛ր ինձ, որ առաջնորդեմ նրան դեպի Քեզ, և միասին փառավորենք Քեզ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

error: Content is protected !!