Երգչուհի Սոնա Ռուբենյանն ընտրյալ ունի. ո՞վ է նա (բացառիկ լուսանկարներ)

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ընտրյալ ունի. ո՞վ է նա (բացառիկ լուսանկարներ): Ինչպես պարզ է դառնում, նա  իր ընտրյալը մասնակցել են Արուս Տիգրանյանի հարսանեկան արարողությանը, որը տեղի է ունեցել օրեր առաջ։

Նշենք նաև, որ Սոնա Ռուբենյանը նախկինում նշանված է եղել։ Սակայն նա մի անգամ նշել է, որ նա և իր նախկին նշանածը տարբեր մարդիկ են և ինքը նրա հետ ապագա չի պատկերացնում, ինչի համար էլ նշանները վերադարձրել է։ Ահա Սոնայի ներկայիս ընկերոջ լուսանկարները։

Երիտասարդ, տաղանդավոր աղջիկը հանրությանը հայտնի է դարձել մի քանի տարի առաջ՝ հաղթելով «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանում: Երգչուհին ներկա պահին նույնպես շարունակում է բոլորին հիացնել իր  հմայիչ ու զուլալ ձայնով: Շուտով նա հանդիսատեսին  կներկայանա իր նոր՝ «Արցախ» երգով: Երաժշտության հեղինակը ինքն է, խոսքերի հեղինակը մայրը՝ Արմինե Սարգսյանը: Նա պատրաստվում է նաև զուգերգով հանդես գալ  Վահագ Ռաշի հետ:– Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը, ինչո՞ւ: – Շատ եմ սիրում լողալ, բայց այն ինձ համար ավելի շատ հանգստի և լիցքաթափվելու միջոց է։

– Ո՞րն է Ձեր նախընտրած օծանելիքը, ինչո՞ւ:  – Վերջին շրջանում օգտագործում եմ միայն «Yves Saint Laurent»-ի բույրերը՝ «Manifesto»-ն և «Black Opium»-ը։

– Ձեր նախընտրած բույրը: – Սիրում եմ հանգչող լուցկու բույրը (ժպտում է,-խմբ.):

– Ձեր նախընտրած ձայնը: – Ծովի ալիքների ձայնը:

– Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:  – Վախենում եմ արձաններից և մթությունից։

– Եթե ընդամենը երեք հանրահայտ մարդու ճաշի հրավիրելու հնարավորություն ունենայիք, ովքե՞ր կլինեին Ձեր սեղանակիցները:

– Եռյակում միանշանակ կլինեին Յոհան Սեբաստիան Բախը, Սթինգն ու Կոմիտասը։

– Եթե հանկարծ հրդեհ բռնկվեր, և դուք հնարավորություն ունենայիք տանից միայն մեկ իր փրկել, ի՞նչը կընտրեիք:

– Կփրկեի հեռախոսս (ժպտում է,- խմբ.):

error: Content is protected !!